Բորիս Մնացականյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մնացականյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բորիս Պապիկի Մնացականյան (հունվարի 16, 1940, Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ-ջրաբան։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1976)։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (1998)։
Բորիս Մնացականյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1940 (84 տարեկան) Արճիս, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | աշխարհագրագետ և ջրաբան |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | աշխարհագրություն և Ջրաբանություն |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր (1998) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և հայերեն |
Կենսագրություն
խմբագրելԲորիս Մնացականյանը ծնվել է 1940 թվականի հունվարի 16-ին Արճիս (այժմ Տավուշի մարզ) գյուղում։ 1965 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1965-1989 թվականներին եղել է Անդրկովկասյան ջրաօդերևութաբան գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1990 թվականից դասախոսում է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, Երևանի պետական համալսարանում։ 2002 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ, միաժամանակ, 1992 թվականից՝ Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ջրաբանության բաժանմունքի վարիչ։ Մնացականյանը ղեկավարել է ՀՀ ջրային պաշարների համալիր օգտագործման, գետերի հոսքի, հաշվեկշռի, ջրաբանության ատլասի, հիմնահարցերի ջրաբանության բնութագրերի կազմման աշխատանքները[1]։
Համահեղինակ է ՀԽՍՀ գյուղատնտեսական (ռուսերեն, 1984), Հայաստանի ազգային (հ. 1, 2007) ատլասների, «Հայաստանի բնաշխարհ» հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի անդամ (2006):
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 154։
- ↑ Մնացականյան, Բորիս Պապիկի (2005). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարացքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը. Երեւանի համալս. հրատ. ISBN 9785808406223.
- ↑ Մնացականյան, Բորիս Պապիկի; Առաքելյան, Յուրի Ալեքսանդրի (2005). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու հարակից տարածքների ջրագրությունը և ջրային հաշվեկշիռը. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 9785808406223.
- ↑ Մնացականյան, Բորիս (2005). Հայաստանի ջրային հաշվեկշիռը. Զանգակ-97. ISBN 9789994110049.