Մյուրա ջրվեժներ (գերմ.՝ Myrafälle, կամ ավելի հազվադեպ գերմ.՝ Mirafälle), ջրվեժների համակարգ, որը գտնվում է Ներքին Ավստրիա հողի Մուգենդորֆ բնակավայրին պատկանող տարածքում` կիրճի մեջ։ Այն պետք է տարբերել Միրա ջրվեժներից, որոնք գտնվում են Էչերգրաբենից հիսուն կիլոմետր դեպի արևմուտք։ Հեղեղատը ձևավորվել է Միրաբախ գետակից, որը Փիսթինգի փոքր վտակն է։ Մյուրա ջրվեժներն սկիզբ են առնում Ունտերբերգի ստորոտից` Միրալուքե աղբյուրից, որի ջուրն, ըստ հավատալիքի, սկիզբ է առնում ստորգետնյա լճից։ Չնայած այն բանին, որ ջրվեժային համակարգն ընդամենը մի քանի կիլոմետր է` այն օգտագործվել է մեծ քանակով ջրաղացների և փայտահատարանների աշխատանքի համար։[1].

Մյուրա
Myrafälle
Կամուրջներ ջրվեժների վրա
Տեսակջրվեժ
ԵրկիրԱվստրիա
Վարչատարածքային միավորMuggendorf?
Բարձրություն (ԲԾՄ)601 մետր

Ծագում, պատմություն, օգտագործում խմբագրել

Ջրվեժը չպետք է շփոթել Միրա ջրվեժների հետ, որոնք գտնվում են Էչերգրաբենից հիսուն կիլոմետր դեպի արևմուտք։ Հազար ութ հարյուր ինսունիննը թվականին նախատեսվում էր այս ջրվեժը շահագործել արդյունաբերական նպատակով, և արդյունքում ոչնչացվելու էր ներկայիս բնական տեսքը։ Հազար ինը հարյուր տասներկու թվականին Օսկար էդլեր ֆոն Ռոսթորնը կառուցել է փոքր էներգակայան` օգտագործելով ջրվեժի ջրի հոսքը։ Հիդրոէլեկտրոկայանը գործել է հազար ինը հարյուր յոթանասունչորսից մինչև հազար ինը հարյուր յոթանասունհինգ թվականները։

Ջրամբարը ջրվեժի հետ ունի վեց հարյուր մետր երկարություն։ Ջրվեժի բարձրությունը մոտ յոթանասուն մետր է։ Կիրճն անցնում է հյուսիսից հարավ և պահպանվում է որպես բնական հուշարձան։ Կիրճի հողը պարունակում է կրաքար։ Գետն անցնում է կիրճում մի շարք կասկադների միջով։ Իր վերին և ստորին մասերում գետը թափվում է ոչ մեծ լճակների մեջ։ Գետը միախառնվում է Փերնիցին։

Կիրճի վրայով անցնում է լավ պահպանված և շատ օգտագործվող արշավային արահետ։ Այն կառուցվել է հազար ութ հարյուր ութսունհինգ թվականին Ավստրիական զբոսաշրջային ակումբի (գերմ.՝ Österreichischer Touristenklub) Փերնիցի մասնաճյուղի կողմից և ունի տասնիննը կամուրջ և ութ վերելք։ Ակումբն այդ ճանապարհը հանդիսավոր կերպով բացել է հազար ութ հարյուր ութսունհինգ թվականի օգոստոսի իննին և մինչև օրս վերահսկում է արահետի վիճակը և աջակցում դրա բարելավմանը։

Մյուրի ջրվեժի մուտքի մոտ կա երկու հուշատախտակ։ Առաջինը հիշեցնում է «ջրվեժի բացումը» և արահետի կառուցումը Փերնից ակումբի կողմից։ Երկրորդը նվիրված է 1801 թվականին արքայական ընտանիքի մի քանի անդամների այցին ջրվեժներ։ Հուշատախտակը նվիրաբերվել Ավստրիական տուրիստական ակումբի եւ «Էնցյան» ալպիական ընկերակցության կողմից` հազար իննը հարյուր երկու թվականի հունիսի ութին։

Դրսի վերին եւ ստորին մասերում կան ռեստորաններ։ Կիրճի մուտքին կարելի է հեշտությամբ հասնել ոտքով կամ մեքենայով (կա կայանատեղի)։ Այն գտնվում է Մուգենդորֆ գյուղից մոտ 300 մ հյուսիս։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրա ջրվեժներ» հոդվածին։