Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մուռուտ)

Մյուռոնուտա Սուրբ Աստվածածին անապատ[1] (հետագայում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի) եկեղեցի Խանլարի շրջանի Մուռուտ գյուղում[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջան Մուռուտ, Խանլարի շրջան, Ադրբեջան
Օծման թվական1881
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1877
Կառուցման ավարտ1881

Պատմություն խմբագրել

Մուռուտ գյուղի հարավարևմտյան եզրին հնում եղել է երկրամասի հայտնի վանքերից մեկը՝ Մյուռոնուտա Սբ. Աստվածածին անապատը, որը 1877-1881 թվականների ընթացքում հիմնավորապես վերակառուցվել և վերածվել էր ծխական եկեղեցու[3]։

1800 թվականին վախճանվել և Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ամփոփվել է «Մռուտ անապատի» անահայր Հարություն վարդապետը[4]։

1838 թվականին այստեղ կատարվել է կողոպուտ. «...Միւռնոտ ուխտատեղին, որ կեայ ի վերայ լերին վիճակի կառավարութեան ունի զերկուս աբեղայս, յորում մտեալ, ի 23-ն յունիսի, ի գիշերի աւազակք զբոլոր անօթս նորին գողացեալ են»[5]։ Հասցված վնասը մեծ էր նաև նյութական առումով. «... ի Միւռնոտ Անապատէն աւազակք գողացել են զեկեղեցական իրս որոց գինն հասանէ ց1109 րուբլի արծաթ դրամս»[5]։

1839 թվականին անապատի վանահայր է հիշատակվում Հովհաննես աբեղա Հովհաննիսյանցը։

1847 թվականին մի վավերագրում նշվել է. «առ եկեղեցւոյն մի սենեակ և զերկու ձմերայնոց»[6]։

Վանքը տիրապետել է նաև որոշ կալվածների. 1853 թվականի դրությամբ այն սահմանագծվել է հետևյալ կերպ. «...զանդաստան Մեռոնոտայ հանդերձ սահմանօքն յարևելից կուսէ Եօթն-շահառայ ասացեալ ճանապարհն, յարևմտեան կողմն, Սարու-Սու կոչեցեալ ջուրն, ի կողմն հարաւային Սարու-Եալ կոչեցեալ ճանապարհն և ի կողմն հիւսիսային գետն Ելիսաւէտօպօլու...»[6]: Նույն թվականին անապատում հիշվում է միայն մեկ հոգևորական՝ վանահայրը։

Հայտնի է, որ Մյուռոնուտ անապատի տեղում սեփական միջոցներով ծխական եկեղեցի է կառուցել մահտեսի Քերովբե Տեր-Մարտիրոսյանցը[4]։

Եկեղեցու շինարարական աշխատանքները տևել են չորս տարի և հաջողությամբ ավարտվել 1881 թվականին։ Նույն թվականին էլ այն մեծ հանդիսավորությամբ օծվել է[7]։

Անապատի տեղում նոր եկեղեցի կառուցելուց հետո էլ վայրը պահպանել էր սրբատեղիի իր նշանակությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային ամիսներին բնակչությունը բազմապատկվում էր՝ ի հաշիվ իբրև ամառանոց այդտեղ հանգրվանող գանձակեցիների, 1900 թվականի մարտին մուռուտցիների մոտ միտք է ծագում եկեղեցուն կից կառուցել զանգակատուն և բակը պարսպապատել։

Մեկ տարի անց՝ 1901 թվականի հունիսի 11-ին, սակայն, մուռուտցիները նոր որոշում են կայացնում և գտնում են, որ զանգակատան փոխարեն ավելի նպատակահարմար է կառուցել եկեղեցու արևմտյան կողմի պատը։

1907 թվականին մուռուտցիներն արդեն ավարտել էին ծրագրած վերակառուցողական աշխատանքները։

1905-1910 թվականներին հիշատակվում է քահանա Գրիգոր Տեր-Սարգսյանցը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 321։
  3. Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 170։
  4. 4,0 4,1 «Նոր-Դար», 1892, N 136, էջ 2-3։
  5. 5,0 5,1 «Market report». Journal of the Society of Chemical Industry. 56 (18): 436–436. 2010 թ․ օգոստոսի 30. doi:10.1002/jctb.5000561881. ISSN 0368-4075.
  6. 6,0 6,1 «The Philadelphia country house: architecture and landscape in Colonial America». Choice Reviews Online. 53 (09): 53–3814-53-3814. 2016 թ․ ապրիլի 19. doi:10.5860/choice.195755. ISSN 0009-4978.
  7. «Արձագանք», 1886, N 20, էջ 294։

Գրականություն խմբագրել

  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 403-406։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
  3. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։