Մղձավանջ (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մղձավանջ (այլ կիրառումներ)

«Մղձավանջ» (ռուս.՝ Кошмар), Անտոն Չեխովի պատմվածքը` գրված 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի մարտի 29-ին «Նոր ժամանակ» թերթի 3621-րդ համարում, Ան. Չեխով ստորագրությամբ։

Մղձավանջ
ռուս.՝ Кошмар
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էմարտի 29 (ապրիլի 10), 1886

Հրապարակումներ

խմբագրել

Ա. Պ. Չեխովի «Մղձավանջ» պատմվածքը գրվել է 1886 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1886 թվականի մարտի 29-ին «Նոր ժամանակ» թերթի 3621-րդ համարում՝ Ան. Չեխով ստորագրությամբ, 1887 թվականին տպագրվել է «Մթնշաղներում» ժողովածուում, ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի հրատարակությունում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը տպագրվել է ֆիններեն։

Գործող անձինք

խմբագրել
  • Պավել Միխայլովիչ Կունին՝ երեսուն տարեկան երիտասարդ տղամարդ, գյուղացիական գործերով ներկայացուցչության անդամ, պատվավոր հաշտարար դատավոր, ուսումնարանական խորհրդի անդամ։
  • Հայր Յակով՝ Սինկովո գյուղի հոգևորական, 28 տարեկան, ամուսնացած, մեծացնում է որդուն Անդրեյին։

Քննադատություն

խմբագրել

Քննադատ Կ. Արսենևը գրել է ««Մղձավանջում» հիանալի է նկարագրվել հայր Յակովը, կարիքից նվաստացած և ճնշված։ Թյուրիմացությունը, որում նա ներքաշել է «ուղղամիտ» կալվածատիրոջը, պոռթկուն կրքոտությունը, որի միջոցով նա վերջապես, որոշում է բացահայտել իր խոցելի տեղերը, Կունինի ուշացած զղջումը, շտապողականությամբ հովվապետին ներկայացված բողոքը, այս ամենը ցնցող ազդեցություն է թողնում[1]։ «Մղձավանջի» հեղինակը ոչ մի տեղ չէր կարող բարձրանալ այդքան իրական դրամատիզմի»[2]։

Պ. Ն. Կրասնովը պատմվածքում առանձնացնում է հեղինակի կողմից 80-ական թվականների «մռայլ» ժամանակաշրջանի նկարագրությունը։ Ա. Ֆ. Բիչկովը «Աղջամուղջում» ժողովածուի մասին արձագանքում առանձնացնում է պատմվածքի սոցիալական ուղղվածությունը[3]։

Սյուժե

խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Բորիսովո գյուղում։ Պետերբուրգից ժամանակավորապես այստեղ է եկել «գյուղացիական գործերով ներկայացուցչության անդամ» Պավել Միխայլովիչ Կունինը։ Կունինը իր մոտ կանչեց տեղացի վանական Յակովին և նրան պատմեց, որ առաջնորդ Եգոր Դմիտրևիչը իրեն առաջարկել է խնամակալության տակ վերցնել Սինկովում բացվող եկեղեցական-ծխական դպրոցը։ Կունինը ընդունում է այդ առաջարկությունը, սակայնդպրոցի բացման համար ոչ ինքը, ոչ էլ վանականը միջոցներ չունեին։ Այդ ժամանակ Կունինը սկսեց մտածել, թե որտեղից կարող է գումար գտնել։ Երբ նա բարձրաձայն մտորում էր, հայր Յակովը զբաղվում էր թեյախմությամբ։ Նայելով նրան՝ Կունինը մտածում է, «Ինչ տարօրինակ, վայրի մարդ է, կեղտոտ է, փնթի, կոպիտ, հիմար, և հավանաբար հարբեցող։ Աստված իմ և դա հոգևորական է, հոգևոր հայր, ժողովրդի դաստիարակ»։

Կիրակի Կունինը գնում է Սինկովո եկեղեցին նայելու։ Այն գտնվում էր հնախարխուլ վիճակում։ Եկեղեցում հայր Յակովի հետ զրույցի ժամանակ պարզեց, որ նրան դպրոցը քիչ է հետաքրքրում։ Երեկոյան նա նամակ գրեց արքեպիսկոպոսին, որտեղ նա գումար էր խնդրում դպրոցի համար և սիկովսկի վանականին բնութագրում, որպես եկեղեցական ծառայության պահանջներին ոչ պիտանի անձնավորության։ Մեկ շաբաթ հետո Կունինի մոտ է գալիս հայր Յակովը ուսումնական ձեռնարկների ցուցակով, միաժամանակ նրան խնդրում է իրեն ընդունել, որպես գրագիր, քանի որ որոշել է թողնել հոգևորականությունը։ Դրա պատճառը կարիքն էր, միջոցների պակասը և սովը։ Յակովը Կունինին պատմում է, թե ինչպիսի ծանր պայմաններում է գտնվում ինքը և իր ընտանիքը, այդ իսկ պատճառով էլ դպրոցի փոխարեն ինքը մտածում է միայն սննդի մասին։ Երբ հոգևորականը գնաց, Կունինը սկսեց մտածել, կբավականացնի արդյոք իր միջոցները, հոգևորականին ինչ-որ ձևով օգնելու համար։ Այդ ժամանակ նա ամոթ զգաց հայր Յակովի վերաբերյալ գրված մատնության և երիտասարդ ժամանակ միջոցները դատարկ բաների վրա ծախսելու համար։ Այսպիսով էլ ավարտվեցին բարեգործական նպատակով որևէ բան կատարելու նրա ձգտումները։

Գրականություն

խմբագրել
  • Чехов А. П. Кошмар // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Статья «Беллетристы последнего времени». «Вестник Европы», 1887, № 12 стр. 774
  2. «Труд», 1895, № 1, стр. 207-208
  3. «Книжный вестник», 1890, № 7, стр. 309-310

Արտաքին հղումներ

խմբագրել