Մհեր Խաչատրյան
Մհեր Խաչատրյան (մարտի 21, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար և լրագրող։ Առավել հայտնի է դարձել «Դոմինո» հայկական կատակերգական հեռուստասերիալում կերտած Գարիկի դերից։ 2012-2015 թվականներին աշխատել է Արմնյուզ հեռուստատեսությունում որպես լրագրող։ Եղել է «Երեկոյան Երևան» ժամանցային ծրագրի հաղորդավարներից մեկը։
![]() | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1989 (36 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Կենսագրություն
խմբագրելՄհեր Խաչատրյանը ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում։ Հայրը մաթեմատիկոս է, մայրը՝ թատերագետ։ Ունի երկու քույր[1]։ Մհերը 2005 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 2005-2009 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի առևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնում։ 2009-2011 թվականներին ժամկետային զինծառայության է անցել է Հայաստանի զինված ուժերում։ Ծառայության մեկ տարին անց է կացրել Թեհրանում Հայաստանի դեսպանատանը։ 2012 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության բաժնի մագիստրատուրա։ 2012-2015 թվականներին աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես «Արմքոմեդի» հաղորդման թղթակից-լրագրող։ 2015 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Դոմինո» հումորային նախագծում։ Զուգահեռաբար աշխատել է նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ վարել է «Երեկոյան Երևան» հաղորդումը[2]։ 2018 թվականին Հովհաննես Ազոյանի հետ համատեղ վարել է «Երեկոյան Ազոյան» ժամանցաին հաղորդումը։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2015-2017 | «Դոմինո» (Արմենիա հեռուստատեսություն) | Գարիկ | Գլխավոր դեր |