Գևորգ Մկրտչյան

ժամանակակից հայ փոփ երգիչ է
(Վերահղված է Մկրտչյան Գևորգից)

Գևորգ Մկրտչյան (իրական անուն-ազգանուն` Գևորգ Իգորի Մկրտիչյան, ծնված` 16, մայիս, 1998 թ., Աշխաբադ, Թուրքմենստան), ժամանակակից հայ փոփ երգիչ է:

Գևորգ Մկրտչյան
Ի ծնե անունԳևորգ Իգորի Մկրտիչյան
Ծնվել է16, մայիս, 1998թ.
Աշխաբադ, Թուրքմենստան
ՄասնագիտությունԵրգիչ,դերասան
Գործունեություն2018-ներկա
Կայքgevorgmkrtchyan.am

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Մկրտչյանը ծնվել է 1998 թ. մայիսի 16-ին Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում[1]։ 2004-2009 թվականներին սովորել է թիվ 191 դպրոցում, հաճախել է Ալեքսանդր Աճեմյանի անվան դպրոց։ 2009-2013 թվականներին սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որտեղ սովորել է շվի, դաշնամուր և վոկալ։ Զուգահեռ երգել է Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի երգչախմբում։ 2013 թվականին մեկնել է Թուրքմենստան և 2015 թվականին ավարտել է Աշխաբադի թիվ 42 դպրոցը։ 2015 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, տուրիզմի բաժին, որն ավարտել է 2020 թվականին։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկել է իր առաջին երգը` «Քեզ համար»-ը, քավր տարբերակով։ 2018 թ. հունիսին նկարահանել է իր առաջին տեսահոլովակը` «Գիժ քամի» վերնագրով։ 2018 թ. AAD մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[2], իսկ 2019 թ.` «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ» մրցանակին[3]։ 2019 թ. գարնանը թողարկված «Օդս քիչ ա» տեսահոլովակը Յութուբում ունի 16 միլիոնից ավելի դիտում։ 2019-2020 թվականներին նկարահանվել է Արմենիա ԹիՎի ՀԸ-ում հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում[4], որտեղ մարմնավորել է զույգ եղբայրների` Գոռի և Լյովի կերպարները։

2020 թ. օգոստոսի 16-ին հիմնել է Հայաստանում առաջին TikTok House-ը (Armenian House)[5]:

Երգացանկ խմբագրել

2017-2020 թվականների հոկտեմբերին թողարկել է 15 երգ, որից 12-ը տեսահոլովակի տեսքով։

  • Քեզ համար[6]
  • Գիժ քամի[7]
  • Գլխացավանք ես
  • Մի բուռ սեր[8]
  • Нас просто нет[9]
  • Աշխարհից կտրվում եմ[10]
  • Օդս քիչ ա[11]
  • Ուզում եմ ավազին սերս նկարել[12]
  • Տանում ա[13]
  • Մեկն ես միլիոնից[14]
  • Սիրուն հարսիկ[15]
  • Love-ա, love-ա[16]
  • Девочка луна[17]
  • Девочка с инстаграма[18]
  • Հարսանիք[19]

2020 թ. ապրիլ ամսին Յութուբում հատելով 100 հազ. հետևորդի շեմը` ստացել է «Արծաթե կոճակ»[20]։ Իսկ 2020 թ. օգոստոսին յութուբյան ալիքը վերիֆիկացվել է[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BIO - Gevorg Mkrtchyan». gevorgmkrtchyan.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. «Gevorg Mkrtychyan on Instagram: "Նոր ձեռքբերում ՝ 🙏"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  3. «Gevorg Mkrtychyan on Instagram: "Շնորհակալ եմ AAD-ին «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ» մրցանակի համար:հաճելի է գնահատված լինելը:🤗"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  4. «Անհասցե ծնվածները, Սերիա 163».
  5. «Armenian House в TikTok». TikTok. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Gevorg Mkrtchyan - Qez hamar».
  7. «Gevorg Mkrtchyan - Gij Qamin».
  8. «Gevorg Mkrtchyan - Mi Bur Ser».
  9. «Arman ft. Mariya & Gevorg - Нас Просто Нет».
  10. «Gevorg Mkrtchyan - Ashxarhic Ktrvum Em».
  11. «Gevorg Mkrtchyan - Ods Qicha».
  12. «Gevorg Mkrtchyan - Uzum Em Avazin Sers Nkarel».
  13. «Gevorg Mkrtchyan - Tanuma».
  14. «Gevorg Mkrtchyan - Mekn es Milionic».
  15. «Gevorg Mkrtchyan - Sirun Harsik».
  16. «Gevorg Mkrtchyan - Love-ա Love-ա».
  17. «Девочка Луна - Gevorg Mkrtchyan».
  18. «Gevorg Mkrtchyan - Девочка с инстаграма».
  19. «Gevorg Mkrtchyan, Aghas Manukyan, Anahit Kirakosyan - H@RSANIQ».
  20. «Instagram post by Gevorg Mkrtychyan • May 29, 2020 at 5:45pm UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
  21. «Gevorg Mkrtychyan on Instagram: "Այսօր Youtube սոցիալական կայքը պաշտոնապես հաստատեց իմ ալիքը։ Շնորհակալ եմ բոլոր հետևորդներիս մեկ առ մեկ, քանի որ Ձեր շնորհիվ ունեմ այս…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել