Մկրտիչ Պռոշյան
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան, եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ։
Մկրտիչ եպս. Պռոշյան | ||
| ||
---|---|---|
Կրթություն՝ | Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց Գևորգյան հոգևոր ճեմարան Քարդիֆի համալսարան (Մեծ Բրիտանիա) Երևանի քաղաքականության դպրոց | |
Գործունեություն՝ | Արագածոտնի թեմի առաջնորդ | |
Ազգություն | հայ | |
Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1975 (49 տարեկան) | |
Ծննդավայր | Վաղարշապատ, Արմավիրի մարզ, Հայաստան | |
Կենսագրություն
խմբագրելՏեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1975 թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում։
Կրթությունը և հոգևոր ծառայությունները
խմբագրել1981-1992 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում։ 1985-1990 թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցում։ 1991-1993 թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետը։ 1993 թ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ 1998 թ.-ին ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանում, որն ավարտել է 1999 թ.-ին։ Սարկավագ է ձեռնադրվել 1999 թ. մայիսի 23-ին՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։ 1999-2001 թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրև կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու։ 2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ՝ «Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով, և արժանացել «լավ» գնահատականի։ 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի։ 2001- 2003 թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)՝ ստանալով BA (with Honours) աստիճան։ Միևնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը։ 2003-2004 թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)՝ ստանալով MTh (with distinction) աստիճան։ Թեման Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology "de-soteriologises" Christian doctrine. 2004 թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար։ 2005-2008 թթ. եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։ 2004-2008 թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը և Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի[1]։ 2007-2008 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ին կից Երևանի քաղաքականության դպրոցը։ 2008 թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արևելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգևոր հովիվ։ 2009թ․ հունիսին նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ։ 2009 թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ 2010 թ․ ապրիլի 18-ին, ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս[2] և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ[3]։
Աշխատություններ
խմբագրել2001 թ. գրաբարից թարգմանել և տպագրել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը։
Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն[4]
Քարոզներ
խմբագրելՏ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն». arar.sci.am. 2006. Վերցված է 21.12.2021-ին.
- ↑ «Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. էջմիածնում». arar.sci.am. 2010. Վերցված է 21.10.2021-ին.
- ↑ «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան». armenianchurch.org. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016-05-03-ին. Վերցված է 21.12.2021-ին.
- ↑ «Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն». koha.etchmiadzinlibrary.am. 2001. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)». arar.sci.am. 31.10.2010. Վերցված է 21.12.2021-ին.