Մկրտիչ Մինասյան (պետական գործիչ)

Մկրտիչ Հակոբի Մինասյան (հունվարի 2, 1946(1946-01-02), Ախուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Մկրտիչ Մինասյան
Ծնվել էհունվարի 2, 1946(1946-01-02) (75 տարեկան)
ԾննդավայրԱխուրյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

ԿենսագրությունԽմբագրել

Մկրտիչ Մինասյանը ծնվել է 1946 թվականի հունվարի 2-ին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում[1]։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի որակավորումը։ Եղել է Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ։

1964-1980 թվականներին Երևանի ՋԷԿ-ում աշխատել է փականագործ, վարպետ, ավագ ճարտարագետ, կուսկոմիտեի քարտուղար, իսկ 1974-1980 թվականներին` կուսկոմիտեի ազատված քարտուղար։ 1980-1987 թվականներին` ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988 թվականներին աշխատել է ՀԿԿ Երևանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991 թվականներին` առաջին քարտուղար։ 1991-1993 թվականներին եղել է Երևանի Էրեբունու շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1993-1996 թվականներին` նախագահ, 1996 թվականին` Երևանի քաղաքապետարանի Խորհրդային տարածքային բաժնի պետ, իսկ 1996-2002 թվականներին` Երևանի Նոր Նորքի թաղապետ[2]։ 2003-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 2 ընտրատարածքից, եղել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ[3]։ 2012 թվականին մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ 1970 թվականին պարգևատրվել է Վ.Լենինի հոբելյանական մեդալով, 2004 թվականին՝ միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալով, 2008 թվականին բնության և հասարակության միջազգային ակադեմիայի կողմից պարգևատրվել է Լեյբնիցի մեդալով[4]։

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Parliament Monitoring - Մինասյան Մկրտիչ Հակոբի»։ parliamentmonitoring.am։ Վերցված է 2021-01-08 (չաշխատող հղում)
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-01-08 
  3. «Մկրտիչ Հակոբի Մինասյան – Deputat» (անգլերեն)։ Վերցված է 2021-01-08 
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2021-01-08