Մկրտիչ (Սոս) Եգորի Գիմիշյան (մայիսի 20, 1953(1953-05-20), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր[1][2]։

Մկրտիչ Գիմիշյան
Ծնվել էմայիսի 20, 1953(1953-05-20) (70 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականի մայիսի 20–ին, Վրաստանի Ախալցխա քաղաքում։ 1971-1976 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել է ֆիզիկոսի մասնագիտություն։ 1976-1980 թվականներին սովորել է Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանի ասպիրանտուրայում։ 1980-1988 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնում, 1988-1991 թվականներին որպես ինժեներ՝ բազալտի գործարանում[3]։

1991 թվականին նշանակվել է «Մանեգ» ՍՊԸ տնօրեն։ 1995-1999 թվականներին եղել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ և Հայոց համազգային շարժման անդամ[4]։

1999 թվականից ընտրվել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Список Депутаты Национального собрания Армении». aztekium.pl. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. «Гимишян, Мкртыч Егикович - Юнионпедия». ru.unionpedia.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. «Гимишян, Мкртыч Егикович биография». libris.club. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  4. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. peoplepill.com. «Mkrtich Gimishian: Armenian politician (1953-) | Biography, Facts, Career, Wiki, Life». peoplepill.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.