Մխիթար Կազմիչ

հայ քանդակագործ

Մխիթար Կազմիչ (անհայտ[1] - անհայտ[1]), XII դարի հայ քարգործ վարպետ։ Աշխատել է Սանահինում։ Գործերից նշանավոր է Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարը Սանահինի վանքի Սբ․ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ (1184)։ Խաչքարի պատվանդանը չորս կողմից մշակված է, յուրաքանչյուր երեսին կան երկսյուն կամարներով երկուական խորաններ։ Սեղանաքարը երիզված է «սելջուկյան շղթա» ունեցող քիվով, որի վրա դրված է ավելի նեղ պատվանդան, վերջինի վրա բարձրանում է գեղաքանդակ խաչքարը։ Հուշարձանի ետին երեսին գրված է Տուտեորդու հիշատակարան-արձանագրությունը, ըստ որի, նույն թվականներին նորոգվել է Կաթողիկե եկեղեցին, որին հավանաբար մասնակցել է Մխիթար Կազմիչի օգնական (կամ արձանագրության փորագրիչ) Ավետիսը։

Մխիթար Կազմիչ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
ԵրկերՏուտեորդու խաչքար
Մասնագիտությունքարգործ

Գրականություն խմբագրել

  • Ղաֆադարյան Կ., Սանահինի վանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1957։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 631—632.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 631