Գրիգոր Տուտեորդի
Գրիգոր Տուտերորդի (անհայտ[1] - 1216[1], Վայոց ձոր, Սյունիք[1], Արփա գյուղ), եկեղեցական գործիչ։
Գրիգոր Տուտեորդի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | 1216[1] |
Մահվան վայր | Վայոց ձոր, Սյունիք[1] |
Մասնագիտություն | քահանա |
Հաղպատի եպիսկոպոս, Սանահինի վանքի վանահայր։ 1154 թվականին ստացել և կազմվել է մի ձեռագիր, որի մեջ թողել է հիշատակարան։ Հեղինակ է մի շարք նամակների՝ ուղղված Ներսես Շնորհալուն, որը վերաբերվում էր հայ և բյուզանդական եկեղեցիների միության խնդրին։ Իր թղթերում Գրիգոր Տուտերորդին մերժում է եկեղեցիների միության գաղափարը, խորհուրդ տալիս հենվել «քրիստոնեության պատվար մեծափառ ռուսական եկեղեցու վրա»։
Մերժել է կիլիկյան հայրերի և Հռոմկլայի կաթողիկոսների առաջարկած՝ եկեղեցիների միության գաղափարը։
Գրիգոր Տուտեորդու Գրիգոր Ղ Տղային ուղղած թղթերում զգուշացրել է այդ միությունն իրագործելու ծանր հետևանքների մասին։ Գրիգոր Տուտեորդու հետ հաշվի են նստել Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանում և Արցախում։ Նրա անունը հիշատակվում է ավանդապատումներում, Սանահինի և Հաղարծնի վանքերի վիմական արձանագրություններում։ Գրիգոր Տուտեորդին այդ վանքերին է նվիրել գրքեր, եկեղեցական օգտագործման թանկարժեք իրեր, դրամ հատկացրել վանական հաստատությունների շինարարության համար։
Սանահինի վանքի Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային կողմում է գտնվում Գրիգոր Տուտեորդու խաչքար-տապանաքարը (1183, գործ՝ Մխիթար Կազմողի)[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 223)։ |