Տուտեորդու խաչքար
Տուդեորդու խաչքար Սանահինում տեղադրված, Հաղպատի եպիսկոպոս, Սանահինի վանքի վանահայր Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքարն է։ Քանդակել է Մխիթար Կազմողը 1184 թվականին[2], (ըստ այլ աղբյուրների 1183[3])։
Գրիգոր Տուտեորդու հուշարձան-խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Ալավերդի[1] |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Խաչագործ | Մխիթար Կազմիչ |
Նյութ | տուֆ |
Վայր | Գերեզմանոց |
Tootevordi khatchkar Վիքիպահեստում |
Կառուցվածք խմբագրել
Խաչքարը կանգ նեցված է մեծ և հարուստ պատվանդանի վրա։ Այս խաչքարը բնորոշ է նախ, իր հարուստ պատվանդանով (Ըստ Ռաֆայել Իսրայելյանի պատվանդանը մի քիչ ավելի մեծ է, քան հարկավոր է[4]), ապա իր զարդաքանդակի ձևով, որը և ստեղծել է ոճը։ Զարդաքանդակի ձևն այստեղ պղինձ է հիշեցնում, չունենալով քարին հատուկ քանդակման ֆակտուրա։ Խաչի հարթության վերնամասը կլոր է, և նրա վրա խաչը շեշտված է հակառակ ավելի թույլ նկարված Հաղպատի խաչերի։ Ընդհանրապես ամբողջ քարը զարդաքանդակ ված է շատ մանր նկարով, հիմնականում երկրաչափական զարդանախշերով։ Մինչև անդամ տերևներն այդ կատարելակերպն ունեն։ Հուշարձանի գեղարվեստական արժանիքը ընղհանուր ուրվանկարի, խաչի շեշտված պատկերման մեջ է՝ կատարված նրբաքանղակված ֆոնի վրա։ Խաչքարի բոլոր մաս նիկներն այլևս այն հին իմաստը չունեն, կիրառվում ե ն զուտ որպես դեկորատիվ տարր, այդ պատճառով նրանց տարբերակները բազմաթիվ են[4]։
Պատկերասրահ խմբագրել
-
Տուտեորդու խաչքարը այժմ
-
Տուտեորդու խաչքարի մոտ խմբակային նկար, 1892 թ․
-
Տուտեորդու խաչքարը 1890-ական թվականներին
-
Ներքևում ձախից երկրորդը Մարտիրոս Սարյանն է, 1902 թ․