Մխիթար Անեցի (գրիչ)
գրիչ, մանրանկարիչ
Մխիթար Անեցի, XIII դարի վերջի–XIV դարի կեսի գրիչ և մանրանկարիչ։
Մխիթար Անեցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրիչ և մանրանկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Գրչության արվեստը սովորել է Հոռոմոսի վանքում, ապա՝ Սուլթանիայում (Իրան), որտեղ աշխատել է մանրանկարիչ Ավագի հետ։ 1338 թվականի Աստվածաշնչի (Մատենադարան, ձեռ. № 4429) և 1356 թվականի Ավետարանի (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 1941) զարդանկարները Մխիթար Անեցունն են, տերունական պատկերները՝ Ավագինը։ Մխիթար Անեցու պատկերազարդած ձեռագրերում (Հոռոմոսի վանքում ընդօրինակված Սամվել Անեցու «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», XIII դ., ձեռ. № 3613, Սուլթանիայում 1321 թվականին ընդօրինակված Ժողովածու, ձեռ. № 2961, 1356-1957 թվականների Ավետարան, ձեռ. № 7740, բոլորը՝ Մատենադարան) մասամբ զգացվում է Ավագի և նոր միջավայրի ազդեցությունը։
Գրականություն խմբագրել
- Յովսեփէան Գ., Մխիթար Անեցի։ Գրիչ եւ նկարիչ, «Հասկ հայագիտական տարեգիրք», Անթիլիաս, 1948, էջ 192–221։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 629—630.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 629)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |