Բացել գլխավոր ցանկը
1р-1985-115-річчя народження. Ленін. R.jpg

«Մի քայլ առաջ, երկու քայլ ետ (Ճգնաժամը մեր կուսակցության մեջ)», Վլադիմիր Լենինի աշխատությունը, որի մեջ նա զարգացրել է պրոլետարական կուսակցության մասին մարքսիստական ուսմունքը, մշակել բոլշևիզմի կազմակերպական հիմունքները։ Գրվել է 1904փետրվար-մայիսին, լույս է տեսել մայիսին, ժնևում։ Գրքում Վ․ Ի․ Լենինը խոր վերլուծության է ենթարկել ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի (1903) փաստաթղթերը և հետհամագումարյան իրադարձությունները, բացահայտել բոլշևիկների և մենշևիկների միջև ծագած տարաձայնությունների սկզբունքային բնույթը։ Կուսակցության II համագումարը խոշոր առաջընթաց քայլ էր հեղափոխական մարքսիստական կուսակցության ստեղծման ճանապարհին։ Մինչդեռ մենշևիկները չենթարկվեցին համագումարի որոշումներին, դրանով իսկ խորացնելով պառակտումը, կուսակցությունը ետ շպրտելով դեպի նախահամագումարյան շրջանը։ Մենշևիկները ժխտում էին կուսակցության, որպես բանվոր դասակարգի առաջավոր, գիտակից և կազմակերպված ջոկատի վերաբերյալ լենինյան դրույթը, չէին ընդունում ղեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, կուսակցության միասնության և երկաթյա կարգապահության անհրաժեշտությունը։ Լենինը համոզիչ փաստարկներով, գիտական խորությամբ ու սրությամբ քննադատեց մենշևիկների հայացքները և ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի նոր տիպի կուսակցությունը։ Մարքսիստական կուսակցությունը բանվոր դասակարգի առաջավոր, գիտակից, կազմակերպված ջոկատն է, զոդված կամքի, գործողությունների և կարգապահության միասնությամբ։ Նրա «․․․պարտականությունն է՝ ավելի ու ավելի լայն խավեր բարձրացնել մինչև այդ առաջավոր մակարդակը»։ Հակառակ մենշևիկների, որոնք գտնում էին, թե յուրաքանչյուր գործադուլավոր կարոդ է մտնել կուսակցության մեջ, Լենինը ցույց տվեց, որ կուսակցությունը կազմակերպված ամբողջություն է, որն էլ հենց նրա ուժն է։ 1902-ին Լենինը գրում էր, թե

Aquote1.png ․․․տվեք մեզ ռևոլյուցիոներների կազմակերպություն, և մենք շու՛ռ կտանք Ռուսաստանը», իսկ 1904-ին ընդգծում, թե «Իշխանության համար մղվող պայքարում պրոլետարիատն այլ զենք չունի, բացի կազմակերպությունից։ Aquote2.png

Կոմունիստական կուսակցության կարևորագույն կազմակերպական սկզբունքներից մեկը դեմոկրատական ցենտրալիզմն է։ Նման սկզբունքով կուսակցության ստեղծումը նշանակում էր «․․․գաղափարների հեղինակության վերածում իշխանության հեղինակության, պարտիական ստորին ինստանցիաների ենթարկում բարձրագույն ինստանցիաներին»։ Ցարիզմի պայմաններում, երբ կուսակցությունը գործում էր խորը ընդհատակում, հնարավոր չէր կուսակցական կազմակերպությունները կառուցել ներքևից վերև ընտրովիության և հաշվետվության սկզբունքով։ Ինքնակալության տապալումից հետո կուսակցական կազմակերպությունները ամբողջովին կառուցվեցին դեմոկրատական ցենտրալիգմի հիման վրա։ Լենինն իր աշխատությունը եզրափակում է․ «Բուրժուական աշխարհում տիրող անարխիական մրցության գերիշխանության պայմաններում բաժան-բաժան, կապիտալի համար կատարվող հարկադրական աշխատանքից ճզմված, շարունակաբար լիակատար թշվառության, վայրենացման և այլասերման «հատակը» նետվող պրոլետարիատը կարող է դառնալ և անխուսափելիորեն կդառնա անպարտելի ուժ միայն շնորհիվ այն բանի, որ նրա գաղափարական միավորումը մարքսիզմի սկզբունքներով ամրապնդվում է այն կազմակերպության նյութական միասնությամբ, որ միլիոնավոր աշխատավորներ է միավորում, ստեղծելով բանվոր դասակարգի բանակ։ Այդ բանակին չի դիմանա ո՛չ ռուսական ինքնակալության զառամած իշխանությունը, ո՛չ միջազգային կապիտալի զառամող իշխանությունը» մարգարեական խոսքերով։ Աշխատության պատմական նշանակությունը ամենից առաջ նրանում է, որ Լենինը գաղափարապես ջախջախեց մենշևիկներին, ինչպես նաև ամբողջ միջազգային օպորտունիզմը, մշակեց մարքսիստական կուսակցության կազմակերպական հիմունքները, որոնք հետագայում զարգացան ու հարստացան պատմական նոր պայմաններին, պահանջներին ու փորձին համապատասխան։ Աշխատությունը առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1930-ին, Մոսկվայում, այնուհետև մինչև 1981-ը առանձին գրքով լույս է տեսել ևս 2 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 521 CC-BY-SA-icon-80x15.png