Մի տանիքի տակ (ռուս.՝ Под одной крышей), խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծել է ռեժիսոր Անատոլի Ալյաշևը, 1978 թվականին, Սվեդլովսկյան հեռուստաընկերությունում։

Մի տանիքի տակ
ռուս.՝ Под одной крышей
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Ալյաշև
ՍցենարիստGerman Drobiz?
ԵրաժշտությունՎլադիմիր Կոբեկին
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԴիստրիբյուտորԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն861 վայրկյան
Թվական1978

Սյուժե խմբագրել

Նապաստակը և՛ շինարար է, և՛ ճարտարապետ, և տուն է կառուցում մի քանի բնակիչների համար։ Այնտեղ տեղավորվում են երկու երաժիշտ շուն, այգեպան այծը, երգիչ ճուտիկը, գերմանամուկը և գորտը։ Հետո ամեն մեկը սկսում է զբաղվել իր սիրելի գործով. շները սկսում են գիշերը բարձր նվագել դաշնամուրի և այլ երաժշտական գործիքների վրա իրենց ընկերոջ` կատվի հետ, այծիկը ջրում է ծաղիկները պատշգամբում, գորտը սենյակում լճակ է ստեղծում` ջուր լցնելով։ Ճուտիկը սկսում է բարձր երգել, իսկ գերմանամուկը տան տակ փոս է փորում` հացահատիկ և ալյուր պահելու համար։ Այս վերաբերմունքի արդյունքում տունը չի դիմանում և փլվում է։ Նախ կենդանիները սկսում են նախատել նապաստակ շինարարին։ Նապաստակը վիրավորվում է և ասում, որ ինքը մանրամասնորեն նախագծել է այդ տունը և լավ է կառուցել։ Բայց այդպիսի անփույթ վերաբերմունք ինքը չէր ակնկալում։ Կենդանիներն ամաչում են և օգնելով նապաստակին` նոր տուն են կառուցում և համերաշխ ապրում։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ` Գերման Դրոբիզ
  • Ռեժիսոր` Անատոլի Ալյաշև
  • Նկարիչ` Ռ. Պեստրյակովա, Վլադիմիր Ռոժին, Տատյանա Կոստոուսովա, Ա. Եվլադովա, Դ. Կոլպակով
  • Օպերատոր` Ե. Սկարիդով
  • Մոնտաժողի օգնական` Լ. Տուրովեց
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Կոբեկին
  • Հնչյունային ռեժիսոր` Բ. Բերեստեսկի
  • Խմբագիր` Ն. Սամոխվալով
  • Տնօրեն` Յու. Ռոժին

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մի տանիքի տակ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Արտաքին հղումներ խմբագրել