Մի հավք զարկի ես մի օր
Հովհաննես Թումանյանի քառյակ
«Մի հավք զարկի ես մի օր» Հովհաննես Թումանյանի քառյակներից՝ գրված 1918 թվականի փետրվարի 2-ին։
«Մի հավք զարկի ես մի օր» | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1918, փետրվարի 2 |
Հրատարակչություն | «Ժողովրդի ձայն» |
Վիքիդարան | Մի հավք զարկի ես մի օր |
Պատմություն
խմբագրելԹումանյանի ընտանիքի արխիվում պահվում է երկու ինքնագիր։ Ստեղծագործությունը 1918 թվականին առաջին անգամ տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Ժողովրդի ձայն» թերթի 13-րդ համարում[1], այնուհետև Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 18-րդ էջում, Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 489-րդ էջում, Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 52-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 208-րդ էջում։ Ստեղծագործությունն արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հովհաննես Թումանյանի թանգարան». www.toumanian.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 520.