Մի հառաչանք

Հ. Թումանյանի բանաստեղծություն

Մի հառաչանք, Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից մեկը, որը գրվել է 1894 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն» հանդեսում, ապա «Դաշնակներ փոփոխված»-ում, Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում, Հովհաննես Թումանյանի երկկերի լիակատար ժողովածուում։

Մի հառաչանք
Տեսակբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1894
ՎիքիդարանՄի հառաչանք

Ստեղծման պատմությունը խմբագրել

Ստեղծագործության ինքնագիրը չի պահապանվել, սակայն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1355-ում պահպանվում է հեղինակի սեփական օրինակը, որտեղ հեղինակը ուղղումներ է կատարել։ Բաքվում հրատարակված Բանաստեղծություններ շարքում տպագրվել է Թումանյանի ուղղած բնագիրը։ Դժվար է ասել, թե որ հայ ծովանկարչի որ նկարն ի նկատի ունի հեղինակը։ «Սև ծովի ափերը» անունով նկար գրականության մեջ չի հիշատակվում, սակայն նույն թեմաներով աշխատանքները շատ են։ Բանաստեղծը, իրեն ոգեշնչած նկարը, պետք է տեսած լինի մեկ այլ անձի մոտ, քանի որ մինչև 1894 թվականը Այվազովսկու ստեղծագործությունների ցուցահանդես բացվել է միայն մեկ անգամ՝ 1869 թվականին, Թիֆլիսում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Քառյակներ Բալլադներ Բանաստեղծություններ, առաջին հատոր. Երևան: «ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 2018. էջ 649. ISBN 978-9939-1-0723-3.