Մի անգամ դպրոցում (ֆիլմ)

ֆիլմ

Մի անգամ դպրոցում ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2021թվականի ապրիլի 29-ին Կինոպարկում։

Մի անգամ դպրոցում
Երկիր{{{2}}} Հայաստան
Ժանրկատակերգություն
Թվական2021թ
Պրեմիերա2021թ. Ապրիլի 29
Լեզուհայերեն
ՌեժիսորՀարություն Խալաֆյան
Պրոդյուսեր

Տիգրան Համբարձումյան,

Վահան Գրիշկյան
Սցենարի հեղինակՆարեկ Ավագյան
ԴերակատարներՄկրտիչ Արզումանյան
Վահագն Գալստյան
Արփի Գաբրիելյան
Ռաֆայել Երանոսյան
Գրիգոր Դանիելյան
ՕպերատորՎազգեն Մուրադյան
ԿինոընկերությունPersonaJe Films
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=b9VOnIDQZl4

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը Տիգրանի մասին է, ով վատ շրջապատի ազդեցության տակ դրսևորում է իր բացասական կողմերը, հաճախակի հայտնվում է պատմությունների մեջ և չի սիրում սովորել։

Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման վտանգի առաջ։ Նա հասկանում է, որ դպրոցը փրկելու միակ տարբերակը ինտելեկտուալ հեռուստամրցույթին մասնակցելն ու հաղթելն է, քանի որ դրանից հետո դպրոցը կճանաչվի լավագույն դպրոց, իսկ լավագույն դպրոցը չի կարող փակվել։ Հենց այդ ժամանակ Տիգրանին և նրա թիմակիցներին օգնության են գալիս խորհրդավոր ծերունի Վաչիկի արտասովոր գրքերը, որոնց օգնությամբ աշակերտները կարողանում են սեղմ ժամկետներում նախապատրաստվել մրցույթին՝ անկախ իհայտ եկած թաքնված չարագործից[1]։

Ֆիլմը դինամիկ է, հետաքրքիր, անսպասելի լուծումներով և ծիծաղաշարժ իրադարձություններով լի, իսկ ամենակարևորը՝ այն սովորեցնում է գնահատել իրական արժեքները[2]։

Մեջբերում

խմբագրել

«Ֆիլմը ոչ թե հենց դպրոցին է անդրադառնում, այլ դպրոցի միջոցով  բարձրաձայնում է  խնդիրներ, որոնք, ըստ մեզ, առկա են մեր իրականությունում։ Խոսքը երիտասարդների արժեքների, նրանց՝ հերոսների ընկալման մասին է։ Ֆիլմի խնդիրն է ընդգծել, որ երեխաները հերոսների կարող են փնտրել գրքերում, ոչ թե սոցցանցերում։  Հերոս է այն մարդը, որն ունի բարձր արժեքներ, կարողանում է լուծել խնդիրներ, միայն ուժեղ տղա չէ, այլև արդարամիտ  մարդ բոլորի նկատմամբ»,-նշում է Ավագյանն ու հավելում, որ գործողությունները զարգանում  են դպրոցում, որովհետև հենց այդտեղ են ձևավորվում արժեքները, հենց դպրոցից են կյանք մուտք գործում, ուստի պետք է  դպրոցում լուծել խնդիրները։ Ֆիլմում արժեհամակարգի ձևավորողներն են ոչ միայն ուսուցիչները, ծնողները, այլև խորհրդավոր պապիկը և նրա գրքերը։ Ներկայացվում են հայ և համաշխարհային գրականության այն նմուշները, որոնք հանրության լայն շրջանակին են ծանոթ և ընկալելի բոլորի համար:

Հանդիսատեսը կարող է տեսնել ուսուցիչների, աշակերտների ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ «Մենք կհանդիպենք ոչ այդքան պարտաճանաչ, սովորող աշակերտների, որոնք այս կամ այն խնդրի դեպքում կարող են համախմբվել  և լուծել այն, կտեսնենք ուսուցիչների տարբեր, երբեմն գրոտեսկային կերպարների»,-շեշտում է սցենարի հեղինակ` Նարեկ Ավագյանը[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մի անգամ դպրոցում». Tomsarkgh.am. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  2. 2,0 2,1 ««Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան Կինոպարկում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.

Հղումներ

խմբագրել

Ֆիլմի թրեյլերը

Ֆիլմի ֆեյբուքյան էջը

Ֆիլմի ինստագրամյան էջը