Մի անգամ գիշերը (ֆիլմ, 1959)

«Մի անգամ գիշերը» (ռուս.՝ «Однажды ночью», ղազ.՝ «Бір түні»), 1959 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Ալեքսանդր Գինցբուրգը և Էմիր Ֆայկը։

Մի անգամ գիշերը
Երկիր ԽՍՀՄ
ՌեժիսորԱլեքսանդր Գինցբուրգ և Emir Fayk?
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գինցբուրգ
ԵրաժշտությունԵվգենի Բրուսիլովսկի
ԿինոընկերությունՂազախֆիլմ
Տևողություն76 րոպե
IMDbID 12156932

Սյուժե խմբագրել

Հացահատիկ տեղափոխող ավտոշարասյունը ընկնում է ձնաբքի մեջ ղազախական տափաստանում։ Ավտոշարասյան բեռնատարներին հետևում է նկարիչ Շալտայի մարդատար մեքենան, որը ճանապարհ է գնում իր կնոջ՝ Տանայի և երեխայի հետ։ Տանան ավտոշարասյան վարորդներից մեկի՝ Քեմելի նախկին կինն է, որը այլ համարձակների հետ ոտքով գնում է շրջկենտրոն՝ օգնության համար։ Նրանց հետ գնում է նաև Շալտայը, որին Տանան ստիպել է գնալ, բայց նա հիվանդ է ձևանում, ինչի պատճառով վարորդներն ստիպված են լինում հետ վերադառնալ։ Արգելափակված շարասյան մեջ գտնվող մարդիկ պայքարում են ձյան տարերքի դեմ, բայց միայն առավոտյան են որոնողները նրանց գտնում հարևան աուլների բնակիչների օգնությամբ։ Տանան, որը տենում է, թե ինչպես է գիշերը բնության դեմ պայքարում Շալտայը սոսկ եղել է համարձակ վարորդների պատահական ուղեկիցը, հասկանում է, թե ով է նա և վերադառնում է Քեմելի մոտ, որին նա միայն հիմա է ճանաչում և իսկապես սիրում։

Դերերում խմբագրել

  • Քենենբայ Կոժաբեկով – Քեմել Քերիմբաև
  • Մուխտար Բախտիգերեև – Կայրատ
  • Նուրմուխան Ժանտուրին – Շալտայ Դեմեսինով
  • Իվան Ժևագո – Սավելև
  • Անատոլի Իգնատև – Իվան Աֆոնին
  • Իդրիս Նոգայբաև – վարորդ
  • Գուլֆայրուս Իսմայիլովա – Տանա
  • Ալեքսեյ Դոբրոնրավով – Սերգեյ Իվանովիչ
  • Կապան Բադիրով – Աբիլ Ժականով
  • Կալիբեկ ԿուանիշպաևԺարաս պապ
  • Ալեքսանդր Խվիլյա – Գուլիենկո
  • Շահան Մուսին – Բաուկենով
  • Վալենտին Բրիլեև – Կոպտև
  • Վսեվոլոդ Տյագուշև – Անդրեև
  • Վալենտինա Խարլամովա – Օլգա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Գինցբուրգ
  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Գինցբուրգ, Էմիր Ֆայկ
  • Օպերատոր՝ Իսկանդեր Տինիշպաև[1]

Քննադատություն խմբագրել

Ֆիլմի հեղինակների՝ հերոսների հերոսականությունն առօրյա աշխատանքում ցույց տալու փորձը քննադատների կողմից համարվել է անհաջող[2]։

Սյուժեն, կարծես, դինամիկ է. յուրաքանչյուր հերոս ապրում է «շարժման մեջ»։ Կա և հերոսական գիծ, և սիրային։ Բայց, այնուամենայնիվ, ֆիլմը ձանձրալի է։ Այս ձախողման գաղտնիքը պարզ է. սցենարի հեղինակ Ա. Գինցբուրգը աղավաղում է կատարել. սյուժեի իրական դինամիկան, հերոսների անհատական բնութագրերը փոխարինվել են դրոշմված քայլերով և հնարներով, փորձարկված սխեմաներով։ Սա, բնականաբար, պատմությունը դարձրել է պարզունակ, թեմայի լուծումը՝ մակերեսային։

Искусство кино, 1960

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մի անգամ գիշերը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  2. Тенденции развития киноискусства Казахстана / Кульшара Айнагулова, Катеш Алимбаева. — Гылым, 1990. — 158 с. — стр. 79

Գրականություն խմբագրել

  • Колесникова Н. — На первый взгляд — всё в порядке. (О кинофильме «Однажды ночью») // Искусство кино, № 2, 1960. — стр. 45-46

Աղբյուրներ խմբագրել