Եվգենի Բրուսիլովսկի

Եվգենի Գրիգորևիչ Բրուսիլովսկի (ռուս.՝ Евгений Григорьевич Брусиловский, հոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 9, 1981(1981-05-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ Ղազախական ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1936): Երկրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1948)

Եվգենի Բրուսիլովսկի
Brusilovskiy.jpg
Ծնվել էհոկտեմբերի 30 (նոյեմբերի 12), 1905
Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1]
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 1981(1981-05-09) (75 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ և «Պատվո նշան» շքանշան

Առաջին ղազախական օպերաների, նվագախմբային ստեղծագործությունների հեղինակ։ Կոմպոզիտորի գրչին են պատկանում իննը օպերա, չորս բալետ, ինը սիմֆոնիա և մոտավորապես 500 երգ ու սիրերգ։ Նա 1945-1992 և 1992-2006 թվականների Ղազախստանի պետական օրհներգի հեղինակն է (1945 թվականին Մուկան Տուլեբաևի և Լատիֆ Համիդիի հետ միասին)։ Եվգենի Բրուսիլովսկիի անունը կանգնած է ղազախական դասական երաժշտության ականավոր գործիչների կողքին, ինչպիսիք են Ահմետ Ժուբանովը, Մուկան Տուլեբաևը, Լատիֆ Համիդին, Երկագելի Րահմադիևը, Բահիտժան Բայկադամովը, Սիդիկ Մուհամեջանովը։

ԿենսագրությունԽմբագրել

 
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կուլյաշ Բայսեիտովան և կոմպոզիտոր Եվգենի Բրուսիլովսկին: Ալմա-Աթա, 1945 թվական

Եվգենի Բրուսիլովսկին ծնվել է 1905 թվականի նոյեմբերի 12-ին Դոնի Ռոստովում։

1922-1924 թվականներին սովորել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիացի և դաշնամուրի դասարաններում, որից հետո ընդունվել է Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիայի Մաքսիմիլիան Շտեյնբերգի կոմպոզիցիայի դասարան։ Կոնսերվատորիան ավարտել է 1931 թվականին։

1933 թվականին Լենինգրադյան կոմպոզիտորների միությունը Բրուսիլովսկիին գործուղել է Ալմա-Աթա։ 1934-1938 թվականներին աշխատել է որպես Ղազախստանի երաժշտական թատրոնի երաժշտական ղեկավար, ստեղծել է Կիզ-Ժիբեկ օպերան։ 1949-1951 թվականներին եղել է Ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ Միաժամանակ նա 1944 թվականից որպես մանկավարժ աշխատել է Ալմա-Աթայի կոնսերվատորիայում, իսկ 1995 թվականից՝ Բրուսիլովսկին այդ կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսորն ու վարիչն էր։

Նրա հայտնի աշակերտներից են եղել Ալեքսանդր Զացեպինը, Բահիտժան Բայկադամով, Մուկան Տուլեբաևը, Բորիս Երզակովիչը, Կուդուս Կուժամյարովը, Երկեգալի Րահմադիևը, Կապան Մուսինը, Սիդիկ Մուհամեջանովը, Լեոնիդ Աֆանսևը, Ալթինբեկ Ջանիբեկովը։

Եվգենի Բրուսիլովսկին մահացել է 1981 թվականի մայիսի 9-ին Մոսկվայում՝ 75 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Կունցևոյի գերեզմանատանը։

ՄրցանակներԽմբագրել

ՀիշատակԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Брусиловский Евгений Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներԽմբագրել