Միքայել Քերոբյան

հայ քանդակագործ

Միքայել Քերոբյան (ապրիլի 27, 1959(1959-04-27), Հարթֆորդ), հայկական ծագմամբ ամերիկացի քանդակագործ։

Միքայել Քերոբյան
Ծնվել էապրիլի 27, 1959(1959-04-27) (64 տարեկան)
ԾննդավայրՀարթֆորդ
ԿրթությունՊենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքանդակագործ
Կայքkeropiansculpture.com
 Michael Keropian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆԿոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում 1959 թվականին։ Հայրը հայ է (ԱՄՆ է գաղթել 1920 թվականին Ադանայից, Տարսոնից), մայրը շոտլանդուհի է։ 1978 թվականին ընդունվել է Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիան։ 1986-1996 թվականներին տեղափոխվել է Նյու Յորքի Հադսոն Վալլեյի շրջան, աշխատել Տալիքս քանդակագործական հիմնադրամում։ Հիմնադրել է «Քերոբյան քանդակ» ընկերությունը։

Քանդակագործների ազգային միության անդամ է և Հադսոն Վալլեյի արվեստի ասոցիացիայի քանդակագործության ճյուղի նախագահը։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Քերոբյանի ստեղծագործությունները գտնվում են տարբեր մասնավոր հավաքածուներում։ Հադսոն Վալլեյի Արվեստի ասոցիացիայի կողմից արժանացել է ոսկե մեդալի։ Ստեղծել է դիմաքանդակներ, ֆիգուրատիվ պատկերներ, պատմական կոթողներ, անատոմիական քանդակներ։ Նրա ֆիգուրների, կենդանիների քանդակները համակցված են շարժման, չափի և ձևի տարրերի միասնությամբ[1]։ Ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Մասաչուսեթսում, Սփրինգֆիլդում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Միքայել Քերոբյան, ստեղծագործություններ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Լուսանկարներ ցուցահանդեսից». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել