Միքայել Քեշիշյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քեշիշյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Քեշիշյան (, Մալաթիա), հայ բժիշկ
Ծննդավայր | Մալաթիա |
---|---|
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Խարբերդի նահանգի Մելիտինեի գավառի կենտրոն Մելիտինե քաղաքում։ Դեղագործ Խոսրով Քեշիշյանի եղբայրն է, դավանանքով՝ ավետարանական։ Նախնական կրթությունն ստացել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջում։ Բժշկական կրթություն է ունեցել և բժիշկ աշխատել։ Մելիտինեում եղբորը՝ Խոսրով Քեշիշյանին նյութական աջակցություն է ցուցաբերել բացելու սեփական դեղատուն։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, օսմանյան իշխանությունները Միքայելին ուղարկել են ռուսական ռազմաճակատ որպես բժիշկ՝ հարյուրապետի աստիճանով։ Այստեղ նա արագորեն կազմակերպել է 200 մահճակալով զինվորական հիվանդանոց, որտեղ բժշկական օգնություն է ցուցաբերել օսմանյան բազմազգ բանակի վիրավոր ու հիվանդ զինվորներին, առանձնակի ուշադրություն դարձրել հայ զինվորների առողջության վերականգնմանը, ինչը աննկատ չի մնացել թուրքական զինվորական հրամանատարության ուշադրությունից։ Նրան շուտով ձերբակալում են ու բանտարկում։ Սակայն մի քանի ամիս անց, զգալով ռազմաբժշկական գործի հմուտ մասնագետի կարիքը, թուրքերը բժշկին ազատում են կալանքից ու կրկին ծառայության նշանակում բանակում։ Միքայելը հաջողում է փախչել Կովկասյան ռազմաճակատի թուրքական զինվորական հիվանդանոցից և գեներալ Անդրանիկ Օզանյանի զորամասին միանալ։ 1915 թ. թուրքերը այդ մասին իմանալով, անմիջապես ձերբակալել են եղբորը՝ դեղագործ Խոսրովին և 1915 թվականի հունիսի 15-ին, Մելիտինեի բանտում կացնահարելով դաժանաբար սպանել։
Գրականություն
խմբագրել- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Արաբկիրի հայոց, Պէյրութ, 1915։
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Թէոդիկ, Գողգոթայ հայ հոգեւորականութեան, Նիւ Եորք, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուր
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։