Միքայել Պողոսյան (ֆուտբոլիստ)

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Միքայել Ալեքսանդրի Պողոսյան (հունվարի 25, 1991(1991-01-25), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Միքայել Պողոսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 25, 1991(1991-01-25) (33 տարեկան)
Ծննդավայր Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010 Հայաստան Միկա 15 (0)
2007-2008  Հայաստան Միկա-2 4 (0)
Ազգային հավաքական
2009 Հայաստան Հայաստան (մինչև 19) 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Միքայել Պողոսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Աշտարակում։ 16 տարեկանում պայմանագիր է կնքել իր առջև մեծ նպատակներ դնող ակումբի հետ։ Սակայն պահեստային, առավել ևս հիմնական կազմում ընդգրկվել չի հաջողվել։ Միքայել Պողոսյանը «Միկայի» կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 2007 թվականի նոյեմբերի 4-ին Երևանում՝ հանդես գալով «Արարատի» դեմ, որը պարտվել է 1:2 հաշվով։ Հայաստանի առաջնությունում իր առաջին հանդիպումը անց է կացրել 2007 թվականի նոյեմբերի 7-ին՝ մասնակցելով «Բանանցի» դեմ արտագնա խաղին, որտեղ աշտարակցիները հաղթել են 1:0 հաշվով։ Պողոսյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 85-րդ րոպեին՝ փոխարինելով Տիգրան Դավթյանին։ Հիմնական թիմի խաղերի հետ միասին, պարբերաբար մասնակցել է երկրորդ կազմի հանդիպումներին։ 2008 թվականի Հայաստանի առաջնությունում մասնակցել է 11 խաղի, որոնցից տասն անցկացվել են առաջնության առաջին շրջանում։ Հաջորդ մրցաշրջանում թիմի հիմնական կազմում Պողոսյանը ոչ մի խաղի չի մասնակցել[1]։

2011 թվականի հունվարին Պողոսյանը մեկնել է Գյումրի, որտեղ «Շիրակի» կազմում սկսել է մասնակցել մարզումների։ Միաժամանակ մարզչական շտաբը նրան սկսել է դիտարկել որպես թիմի խաղացող[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «30 футболистов за сезон» (ռուսերեն). Armsport.com. 1.12.2010. Վերցված է 1.12.2010-ին.
  2. «Егише Меликян продолжит выступления в «Шираке»» (ռուսերեն). Armsport.com. 5.1.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 15.1.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել