Միքայել Շահպարոնով
Միքայել Հովհաննեսի Շահպարոնով (Շահպարոնյան), (փետրվարի 15, 1918[1], Շչերբակովկա, Sudzhansky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] - դեկտեմբերի 18, 2001, Մոսկվա, Ռուսաստան), սովետական ֆիզիկաքիմիկոս, փիլիսոփա։ Քիմիական գիտությունների դոկտորր (1959), պրոֆեսոր (1959), ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։
Միքայել Շահպարոնով | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1918[1] Շչերբակովկա, Sudzhansky Uyezd, Կուրսկի նահանգ, Խորհրդային Ռուսաստան[1] |
Մահացել է | դեկտեմբերի 18, 2001 (83 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկաքիմիկոս, գիտության փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան[1], Վոպրոսի ֆիլոսոֆիի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական քիմիա[2], Գիտության փիլիսոփայություն և philosophy and science?[2] |
Ալմա մատեր | Moscow Polytechnic College? և Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1959) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Ավարտել է Կ․ Ա․ Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան (1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Մոսկվայի համալսարանի ֆիզիկական քիմիայի ու դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի ամբիոնների պրոֆեսոր է։ Աշխատանքները վերաբերում են լուծույթների ֆիզիկական տեսության հարցերին։ Հեղինակ է գիտական նոր ուղղությունների (ջերմային շարժման չհավասարակշռված թերմոդինամիկա, լույսի, ձայնի, ռադիոալիքների լուծույթներում ցրման տեսություններ ևն)։ Զբաղվում է նաև ֆիզիկայի և քիմիայի փիլիսոփայական հարցերով։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ ԽՄԿԿ անդամ 1944-ից։
Երկեր
խմբագրել- Очерки философских проблем химии, Мм 1958; Химия и философия, М․, 1962;
- Введение в молекулярную теорию растворов, М․, 1956;
- Методы исследования теплового движения молекул и строение жидкостей, М․, 1963;
- Введение в современную теорию растворов, М-, 1976;
- Механизмы быстрых процессов в жидкостях, М-, 1980․
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 428)։ |