Միքայել Մանուկյան (բժիշկ)

հայ ուրոլոգներ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Մանուկյան (այլ կիրառումներ)

Միքայել Վլադիմիրի Մանուկյան (ապրիլի 15, 1975(1975-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ։ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն (2015)։ Բժշկական գիտությունների դոկտոր (2010)[1]։

Միքայել Մանուկյան
Ծնվել էապրիլի 15, 1975(1975-04-15) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1997)
Մասնագիտությունուրոլոգ
Կոչումբժշկական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1975 թվականի ապրիլի 15-ին, Երևան քաղաքում, բժիշկների ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ 1997-1999 թվականներին կլինիկական օրդինատուրա է անցել Մոսկվայի բժշկական ակադեմիայի Սեչենովի անվան ուրոլոգիայի ամբիոնում «Ուրոլոգիա» մասնագիտությամբ, որն ավարտել է գերազանցությամբ։

1999-2002 թվականներին եղել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնի ասպիրանտ։ 2002-2004 թվականներին աշխատել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Ս. Խ. Ավդալբեկյանի անվան ուրոլոգիայի ամբիոնում որպես ավագ լաբորանտ, 2004 թվականից՝ ուրոլոգիայի ամբիոնի ասիստենտ։

2002 թվականին պաշտպանել է «Երիկամների քարերի բուժման դիստանցիոն լիտոտրիպսիան» թեմայով թեզը՝ բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար։

2005 թվականից «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավարն է, որը զբաղվում է ուրոլոգիայի արդիական խնդիրներով, ինչպես նաև կանանց ուրոլոգիայի պրոբլեմներով։ 2007 թվականին նշանակվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն[2], 2012 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, 2015 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն[3]։

2010 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Դիստանցիոն լիտոտրիպսիան և միզածորանային կոնտակտային լիտոտրիպսիան միզածորանի քարերի բուժման ժամանակ» թեմայով։ 2011 թվականից Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է։

Հեղինակ է ավելի քան 20 հրատարակված աշխատանքների, որոնցից մի քանիսը արտասահմանյան ամսագրերում։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Բժշկական գիտությունների դոկտոր (2010),
  • Անդամակցություն գիտական ընկերություններում և կազմակերպություններում,
  • Ուրոլոգիայի եվրոպական ասոցիացիայի անդամ,
  • Էնդուրոլոգների միջազգային միության անդամ,
  • Ուրոլոգների հայկական ասոցիացիայի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  2. «Միքայել Մանուկյան».
  3. «Միքայել Վլադիմիրի Մանուկյան». www.erebunimed.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել