Միքայել Հրեշտակապետ տաճար (Վյոշենսկայա)

Միքայել Հրեշտակապետ տաճար (ռուս.՝ Храм Архангела Михаила), գործող ուղղափառ տաճար ՌԴ Ռոստովի մարզի Շոլոխովսկի շրջանի Վյոշենսկայա ստանիցայում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության Դոնի մետրոպոլիայի Շախտիի և Միլլերովոյի թեմին։

Միքայել Հրեշտակապետ տաճար
ռուս.՝ Храм Архангела Михаила
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎյոշենսկայա
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ Ռոստովի մարզ, Շոլոխովսկի շրջան, գյուղ Վյոշենսկայա, Պոդտելկովի փողոց, 63։

Պատմություն խմբագրել

Միքայել Հրեշտակապետ եկեղեցին գտնվում է Վյոշենսկայա ստանիցայի կենտրոնում։ Տաճարը կառուցվել է 18-րդ դարի կեսերին։ 1786 թվականին տաճարն օծվել է[1]։ Տաճարում պահվել են. 1744 թվականի Ավետարան, 1701 թվականի ծիսական Ավետարան, 1695 թվականի «Գունավոր եռերգ կանոնների մատյան», 1707 թվականի մեկնողական Ավետարան և 1777 թվականի հաղորդության արծաթե սկիհ[2]։ Տաճարն ունեցել է երկու կողմնասեղան. երկրորդն օծված է եղել հանուն Հովհաննես առաքյալի։

1937 թվականին գյուղում ավերվել է Սուրբ Երրորդություն տաճարը, իսկ Միքայել Հրեշտակապետ տաճարն օգտագործվել է որպես հացահատկի պահեստ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եկեղեցու վրա ռումբ է ընկել՝ զգալիորեն վնասելով շենքը։ Գերմանական ինքնաթիռի ռումբը քանդել է խորանը և տաճարի զանգակատունը, բայց չի պայթել, այլ ընկել է այնտեղ պահվող ցորենի վրա։

Գյուղի իշխանությունները տաճարը պայթեցնելու փորձ են արել, սակայն այն պաշտպանել է գրող Միխայիլ Շոլոխովը։

1990 թվականի ծխի հովիվ է նշանակվել հայր Վլադիմիրը։

1991 թվականին սկսվել է վանքի վերականգնումը, ծածկվել է գլխավոր գմբեթի տանիքը, 1992-1995 թվականներին վերականգնվել է խորանը։

Ներկայումս սա գործող տաճար է կիրակնօրյա դպրոցով։ Տաճարի վանահայրն է Վլադիմիր Ալեքսանդրովիչ Պոլյակովը։ Տաճարի մոտ տեղադրված է Միխայիլ Շոլոխովի կիսանդրին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Архангельская церковь Вешенской станицы
  2. «Справка информагентства "Покров"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Միքայել Հրեշտակապետ տաճար