Միքայել Իսպիրյան

հայ մարզիչ, մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսպիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Միքայել Սիսակի Իսպիրյան (հուլիսի 8, 1937(1937-07-08)[1], Գառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիչ, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (2000), պրոֆեսոր (1997): ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ (1991), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1992): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2000):

Միքայել Իսպիրյան
Ծնվել էհուլիսի 8, 1937(1937-07-08)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԳառնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1959) և Երևանի պետական համալսարան (1969)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (2000)
Մասնագիտությունմարզիչ և մանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ սպորտի վարպետ և ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

Կենսագրություն խմբագրել

Միքայել Իսպիրյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ 1959 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 1969 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1969-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, 1981-1994 թվականներին և 2003 թվականից՝ ՀՀ սպորտկոմիտեի առաջին փոխնախագահ, 1994-2003 թվականներից՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոռեկտոր, 1990 թվականին՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ։ 1995 թվականին եղել է ՀՀ լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի մարզական տերմինաբանության հանձնաժողովի նախագահ[2]։

Աշխատանքները վերաբերում են Հայաստանում ֆիզկուլտուրայի և օլիմպիական շարժման պատմությանը, հայերեն մարզական տերմինաբանությանը, ֆիզկուլտուրայի և սպորտի իրավական հիմունքների գիտական ուղղությանը։ Բազմաթիվ գիտական աշխատանքների և 15 ծավալուն մենագրությունների հեղինակ է։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1976, 1980)։
  • ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալ։
  • «Տրդատ Արշակունի» մեդալ։

Երկեր խմբագրել

  • Ոլիմպոսից մինչև Մոսկվա։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Երկանյան Մ. Վ [խմբ.], Երևան, «Հայաստան», 1979[3]։
  • Պելեն, Գարինչան և ֆուտբոլը... , Ֆեսունենկո Իգոր Սերգեևիչ, Այվազյան Հ. [թարգմ.], Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երևան, «Հայաստան», 1980[4]։
  • Օլիմպիական մարտերի հերոսները։ [1896-1980 թվականների օլիմպիադաների հերոսները], Շտեյնբախ Վալերի Լվովիչ, Իսպիրյան Միքայել Սիսակի, [թարգմ.] | Խալաթյան Ռ. Ա [խմբ.], Երևան, «Հայաստան», 1982[5]։
  • Մարզանունների բացատրական բառարան, Երևան, 1984[6]։
  • Օլիմպիական աստղերը։ [Հայ ականավոր մարզիկներ], Բաբայան Արսեն Օհանի, Իսպիրյան Միքայել Սիսակի [գրախոս.], Կարապետյան Ա. Գ [խմբ.], Երևան, «Հայաստան», 1987[7]։
  • Ոչ միայն ֆուտբոլի մասին։ [Պատմություններ անվանի ֆուտբոլիստների կյանքից], Մկրտչյան Իլյա Բագրատի, Իսպիրյան Միքայել Սիսակի, Գևորգյան Ս. Գ [խմբ.], Ավետիսյան Ի. [առաջաբ.], Երևան, «Հայաստան», 1989[8]։
  • Նոստրադամուս։ (Եվրոպայի պատմության մարգարե)։ Պատմական հետազոտություններ, Ժենին Մաքսիմ, Իսպիրյան Միքայել Սիսակի, Նիկողոսյան Թ. Բ [թարգմ.], Իսպիրյան Բ. Մ [թարգմ.], Երևան, Նարեկացի, 1991[9]։
  • Օլիմպիական շարժման պատմություն, Երևան, 1995։
  • Իրավունքի հիմունքներ, Երևան, 1995։
  • Օլիմպիական շարժումը և հայերը։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Երևան, Ա. հ, 1998[10]։
  • Ծանրամարտ։ Տեղեկատու, Ղարագյոզյան Վանդոս Հմայակի, Իսպիրյան Միքայել Սիսակի, Ազիզյան Գալուստ Նահապետի, Երևան, Գրական վերնատուն, 1999[11]։
  • Հայաստանը և Հայերը օլիմպիական շարժման ոլորտում, Երևան, 2000։
  • Համահայկական առաջին խաղեր։ Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ., կազմ.], Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, Համահայկական առաջին խաղերի կազմկոմիտե, Երևան, «Ապոլլոն», 2001[12]։
  • Մենապայքարային մարզաձևերում մարմնի քաշի կարգավորման հիմնախնդիրները։ Առաքելյան Վահրամ Բազմասերի, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երև, Սոս և Վոգա, 2001[13]։
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն։ Դասագիրք ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, հանրապետական մանկավարժական ինստիտուտների ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետի և օլիմպիական հերթափոխի ուսումնարանների համար, Միքայել Իսպիրյան, գլխավոր խմբագիր Լ. Մուրադյան, Երևան, Սոս և Վոգա, 2002[14]։
  • Մարզական հանրագիտարան։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի, Երևան, Սոս և Վոգա, 2003[15]։
  • Աշխարհի ռեկորդների վիճակագրություն։ (1913-2003)։ Ծանրամարտ։ Ղարագյոզյան Վանդոս, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Ազիզյան Գալուստ Նահապետի [խմբ.], Ղարագյոզյան Ա. Վ. [թարգմ.], Երևան, Էդիթ Պրինտ, 2004[16]։
  • Մարզական հանրագիտարան։ Իսպիրյան Միքայել Սիսակի, Առաքելյան Վահրամ Բազմասերի, 2-րդ հրատարակչություն, Երևան, Ա. հ., 2007[17]:
  • Հանրապետական XXXV գիտամեթոդական կոնֆերանսի նյութեր։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ Հանրապետական գիտամեթոդական 35-րդ կոնֆերանս (Երևան 2008), Առաքելյան Վահրամ Բազմասերի, [խմբ.], Իսպիրյան Միքայել Սիսակի [խմբ.], Կրթության և գիտության նախարարություն, Երևան, 2008։
  • Հեռացատկի և եռացատկի տեխնիկան, ուսուցման մեթոդիկան և մարզումը։ Բաբայան Կ. Ա, Իսպիրյան Միքայել Սիսակ [խմբ.], Երևան, Ա. հ., 2008:
  • Մարզական հանրագիտարան, Երևան, 2003, 2006, 2009 (համահեղինակ)։
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարում, Երևան, 2009 (համահեղինակ)[18]։
  • Հակադոպինգային հսկողություն։ Առաքելյան Վահրամ Բազմասերի, Հարությունյան Անահիտ Ալբերտի, Իսպիրյան Միքայել Սիսակի, [խմբ.], Երևան, 2009[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=6673
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 467։
  3. Իսպիրյան, Միքայել Սիսակի (1979). Երկանյան, Մ Վ (ed.). Ոլիմպոսից մինչև Մոսկվա. Երևան: Հայաստան.
  4. Ֆեսունենկո, Իգոր Սերգեևիչ (1980). Իսպիրյան, Միքայել Սիսակի (ed.). Պելեն, Գարինչան և ֆուտբոլը. Translated by Այվազյան, Հ. Երևան: Հայաստան.
  5. Շտեյնբախ, Վալերի Լվովիչ (1982). Խալաթյան, Ռ Ա (ed.). Օլիմպիական մարտերի հերոսները։ 1896-1980 թթ. օլիմպիադաների հերոսները. Translated by Իսպիրյան, Միքայել Սիսակի. Երևան: Հայաստան.
  6. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Աղայան, Էդուարդ Բագրատի (1984). Խալաթյան, Ռ Ա (ed.). Մարզանունների բացատրական բառարան. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  7. Բաբայան, Արսեն Օհանի; Իսպիրյան, Միքայել Սիսակի (1987). Կարապետյան, Ա Գ (ed.). Օլիմպիական աստղերը։ Հայ ականավոր մարզիկներ. Սպորտը խաղաղության դեսպան. Երևան: Հայաստան.
  8. Մկրտչյան, Իլյա Բագրատի; Իսպիրյան, Միքայել Սիսակի; Ավետիսյան, Ի (1989). Գևորգյան, Ս Գ (ed.). Ոչ միայն ֆուտբոլի մասին։ Պատմություններ անվանի ֆուտբոլիստների կյանքից. Երևան: Հայաստան. ISBN 9785540007061.
  9. Ժենին, Մաքսիմ (1991). Նոստրադամուս։ (Եվրոպայի պատմության մարգարե)։ Պատմ. հետազոտություններ. Translated by Իսպիրյան, Միքայել Սիսակի; Նիկողոսյան, Թ Բ; Իսպիրյան, Բ Մ. Երևան: Նարեկացի.
  10. Իսպիրյան, Միքայել Սիսակի (1998). Օլիմպիական շարժումը և հայերը. Երևան: Ա. հ.
  11. Ղարագյոզյան, Վանդոս Հմայակի (1999). Իսպիրյան, Միքայել Սիսակի; Ազիզյան, Գալուստ Նահապետի (eds.). Ծանրամարտ։ Տեղեկատու. Երևան: Գրական վերնատուն.
  12. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն ՀՀ; Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե; Համահայկական առաջին խաղերի կազմկոմիտե, eds. (2001). Համահայկական առաջին խաղեր. Երևան: Ապոլոն. ISBN 9789993054207.
  13. Առաքելյան, Վահրամ Բազմասերի (2001). Իսպիրյան, Միքայել Սիսակի (ed.). Մենապայքարային մարզաձևերում մարմնի քաշի կարգավորման հիմնախնդիրները. Երևան: Սոս և Վոգա. ISBN 9789993087304.
  14. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Մուրադյան, Լ (2002). Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմություն։ Դասագիրք ֆիզկուլտուրայի հայկ. պետ. ին-տի, հանրապետ. մանկավարժ. ին-տների ֆիզ.դաստիարակ. ֆակ. և օլիմպ. հերթափոխի ուսումնարանների համար. Երևան: Սոս և Վոգա. ISBN 9789993087335.(չաշխատող հղում)
  15. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Առաքելյան, Վահրամ Բազմասերի (2003). Մարզական հանրագիտարան. Երևան: Սոս և Վոգա. ISBN 9789993087342.(չաշխատող հղում)
  16. Ղարագյոզյան, Վանդոս (2004). Իսպիրյան, Միքայել Սիսակի; Ազիզյան, Գալուստ Նահապետի (eds.). Աշխարհի ռեկորդների վիճակագրություն։ (1913-2003)։ Ծանրամարտ. Translated by Ղարագյոզյան, Ա Վ. Երևան: Էդիթ Պրինտ. ISBN 9789994136285.
  17. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Առաքելյան, Վահրամ Բազմասերի (2007). Մարզական հանրագիտարան (2-րդ հրատ ed.). Երևան: Ա.հ. ISBN 9789993087342.
  18. Իսպիրյան, Միքայել Սիսակի; Առաքելյան, Վահրամ Բազմասերի (2009). Ստեփանյան, Մ (ed.). Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կառավարումը։ Դասագիրք. Երևան: Ա. հ. ISBN 9789939533438.
  19. Առաքելյան, Վահրամ Բազմասերի; Հարությունյան, Անահիտ Ալբերտի (2009). Իսպիրյան, Միքայել Սիսակի (ed.). Հակադոպինգային հսկողություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Իսպիրյան» հոդվածին։