Միքայել Բաբախանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Աշոտի Բաբախանյան (մայիսի 20, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1990): Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս[2]։
Միքայել Բաբախանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1960) և Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր |
Կենսագրություն
խմբագրելՄիքայել Բաբախանյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 20-ին, Երևան քաղաքում։ 1960 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական համալսարանը։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1960-1962 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱԱ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտում (այժմ՝ ՀՀ ԳԱԱ հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ)։ 1965-1967 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1967-1986 թվականներից՝ ավագ գիտաշխատող, 1986 թվականից` առաջատար գիտաշխատող։ 1973 թվականից՝ Հիդրոպոնիկական փորձարարական կայանի վարիչ, 1997 թվականին՝ ՀՀ ԳԱԱ և ԼՂՀ կենսաբանական հարցերի համակարգող։ 1998 թվականից՝ ԼՂՀ վարչապետի խորհրդական, 2004 թվականից՝ ԼՂՀ գիտատեխնիկական զարգացման համակարգող[3]։
ՀՀ-ում հիմնել է հիդրոպոնիկ եղանակով դեղաբույսերի մշակության բնագավառը, իրականացրել մի շարք արժեքավոր բույսերի ինտրոդուկցիան հողային պայմաններում։
Մշակել է և արտադրության մեջ է ներդրել արտաքին միջավայրի ղեկավարվող պայմաններում կանաչ վիտամինային կերի անընդհատ արտադրության բուսատեխնոլոգիական հանձնարարականներ[4]։
Անդամակցություն
խմբագրելԵրկեր
խմբագրել- Բույսերի մշակությունը հիդրոպոնիկայում, Երևան, 1974։
- Непрерывное гидропоническое производство свежего травяного корма и эффективность его применения, Е., 1977 (համահեղինակ)։
- Исследование в области производства зеленого витаминного корма в вегетационных камерех методом гидропоники, Дис. канд. с-х. наук, Ер., 1967.
- Культура лекарственных и других растений при гидропонном их выращивании в условиях Армянской ССР» Дис. док. с-х. наук, Ер., 1990.[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=339
- ↑ www.raen.am http://www.raen.am/members/b1.html. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 177-178։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Бабаханян, Микаэл (Миша) Ашотович - Культура лекарственных и других растений при гидропонном их выращивании в условиях Армянской ССР : диссертация ... доктора сельскохозяйственных наук : 06.01.07 - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Բաբախանյան» հոդվածին։ |