Միքայել Աբաջյանց

հայ արձակագիր, թարգմանիչ

Միքայել Ֆեոդորի Աբաջյանց (ապրիլի 4, 1970(1970-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, «Նոր-Դար» ամսագրի խմբագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2003)[1]։

Միքայել Աբաջյանց
Ծնվել էապրիլի 4, 1970(1970-04-04) (53 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԱնդամակցությունՀԳՄ
Միքայել Աբաջյանց Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում։ Նրա պատմվածքները և թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում։ Կատարել է թարգմանություններ ժամանակակից հայ գրականությունից։ Պատմվածքները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։ Գրողների միջազգային ընկերակցության, 2003 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[2]։

Մրցականեր խմբագրել

  • Գրողների միջազգային ընկերակցության գրական մրցանակ «Ճերմակ զրահներ» պատմվածքի համար, 1999 թվական
  • «Ողջ արքայական շքախումբը» (համացանցային) մրցանակաբաշխության մրցանակ, Ռուսաստան, 2004 թվական
  • Արտակ Համբարձումյանի անվան ամենամյա մրցանակ «Ճերմակ աշտարակներ» ժողովածուի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԻՔԱՅԵԼ ԱԲԱՋՅԱՆՑ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  2. Միքայել Աբաջյանցի կենսագրությունը avproduction.am կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել