Միրի (վեպ)
Միրի (անգլ.՝ Miri), Փիթեր Սուրյանի վեպը, որը տպագրվել է երբ հեղինակը եղել է 24 տարեկան։ 2013 թվականին վեպը հայերեն է հրատարակվել «Էդիթ Պրինտ» հրատարակչության կողմից[1]։
Միրի Miri | |
---|---|
Հեղինակ | Փիթեր Սուրյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | հայերեն |
Հրատարակիչ | The New American Library |
Հրատարակման տարեթիվ | 1957 |
Թարգմանիչ հայերեն | Արամ Արսենյան |
Հրատարակում հայերեն | «Էդիթ Պրինտ», 2013, 292 էջ |
Հեղինակ
խմբագրելՓիթեր Սուրյան - հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։
Բովանդակությունը
խմբագրելՎեպը համալսարանի ուսանողների սիրո պատմություն է՝ գրված քնարական ոճով, մտորումների ու վերհուշերի, զգացական ապրումների հիման վրա։ Գրքի հերոսը՝ Լեքսին, մտածելով, որ ինքը նոր սերնդից է, հեռացել է իր արմատներից, մայրենի լեզվից, սովորույթներից և ազգային մշակույթից։ Գրքում նրբորեն ուրվագծվում է ամերիկյան միջավայրը։ Ի տարբերություն Լեքսիի, ընտանիքում միջավայրը այլ է, նրանք դեռ պահում են իրենց հատուկ ապրելակերպը։ Վեպում շատ դիպուկ նկարագրվում է հին ու նոր աշխարհների բախումը, իսկ Միրին երկու երիտասարդների շփման կետն է ու երկուսն էլ յուրովի թանկ են նրա համար[2]։