Փիթեր Սուրյան
Փիթեր Զարեհի Սուրյան (ապրիլի 7, 1933[1], Բոստոն, ԱՄՆ[2] - ապրիլի 27, 2017[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][3][4]), հայազգի գրող, հրապարակախոս, անգլերեն լեզվի ու գրականության պրոֆեսոր։
Փիթեր Սուրյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1933[1] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[2] |
Վախճանվել է | ապրիլի 27, 2017[2] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Մասնագիտություն | գրող և հրապարակախոս |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Հոշ լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Միրի |
Կենսագրություն
խմբագրելՓիթեր Սուրյանը ծնվել է Բոստոնում, մեծացել է Նյու Յորքում։ Սովորել է Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը։ Բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալի Հոխե լիցեյում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին։ Եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։
Հեղինակ է բազմաթիվ պատմվածքների, երեք վեպի, էսսեների, գրաքննադատական ու հեռուստատեսային-վերլուծական հոդվածների ժողովածուի։ Փիթեր Սուրյանի գրաքննադատական և վերլուծական հոդվածների շարքում առանձնանում են Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործություններին նվիրված աշխատությունները, որոնք ընդգրկված են տարբեր գիտական ժողովածուներում։ Հայերեն լույս են տեսել «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (Երևան, 2010 թվական) և «Դարպաս» (Երևան, 2011 թվական) վեպը[5]։
2010 թվականին Փիթեր Սուրյանը դասախոսություններով հանդես է եկել Հայաստանյան մի շարք բուհերում։
Ստեղծագործություններ
խմբագրելՎեպեր՝
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lexikon der Goldmann-Taschenbücher (գերմ.) / Hrsg.: W. Goldmann — 1963. — Vol. 1000. — S. 289.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ «PETER SOURIAN's Obituary on New York Times». New York Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ admin (2017 թ․ ապրիլի 29). «PETER SOURIAN Obituary - New York, New York». Legacy.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Միրի/ Փիթեր Սուրյան
- ↑ «Սուրյան, Փիթեր, Միրի։ Վեպ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.