«Միրեյո» (օքս.՝ Mirèio, ուղղագրության մեջ Միստրալյա), Mirèlha (դասական ուղղագրությամբ՝ Միրելյո), Ֆրեդերիկ Միստրալի գյուղական պոեմ, որը 1859 թվականին Ավինյոնում հրատարակվել է Ժոզեֆ Ռումանը։

Միրեյո
օքս.՝ Mirèio
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՖրեդերիկ Միստրալ
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուպրովանսիալի բարբառ
Գրվել է1859
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/frederic-mistral/mireio/harriet-waters-preston
 Mirèio

Սյուժե խմբագրել

12 երգերից բաղկացած պոեմի սյուժեն պատմում է զամբյուղներ հյուսող երիտասարդ Վինսենի (Vincèn) և գեղեցիկ Միրեոյի՝ հարուստ ֆերմերի դստեր սիրո մասին, որը բռնկվում է գարնանային Լե Բո դը Պրովանսի հովվերգական բնապատկերների ֆոնին և ողբալի ձևով ընդհատվում է ծովի ափին՝ Notre-Dame-de-la-Mer տաճարի մոտ Սենտ Մարի դը լա Մերում։

Պոեմի տեքստում հյուսված են Ստորին Պրովանսի՝ Կրո և Դյուրանսի, Կամարգայի, Առլի և Տարասկոնի հովիտների միջնադարյան լեգենդներն ու ժողովրդական ավանդությունները, կախարդ Տավանայի ծեսերի նկարագրություններում հեթանոսական դիվաբանության մնացուկները, Ռոն գետի կամրջի վրա չարագործ Ուրիասի մահը զուգակցվում է Սուրբ Մարիամների մասին կաթոլիկ բարեպաշտական պատմություններով, Սև Սարայի և Պրովանսի մկրտիչների մասին պատմություններով։

Տաղաչափություն և ոճ խմբագրել

Պոեմը գրված է հատուկ «Միրեոյի տուն» ձևով՝ յոթնյակներ, որտեղ իգական հանգերով ութավանկերը հերթագայվում են արական հանգերով (f f m f f f m) ալեքսանդրյան տողերով՝ aabcccb հանգավորմամբ [1]։

Mistral.

Cant proumié. Lou Mas di Falabrego

Թարգմանությունը՝ Ն. Պ. Կոնչալովսկայայի
Cante uno chato de Prouvènço.

Dins lis amour de sa jouvènço,

A travès de la Crau, vers la mar, dins li blad,

Umble escoulan dóu grand Oumèro,

Iéu la vole segui. Coume èro

Rèn qu’uno chato de la terro,

En foro de la Crau se n’es gaire parla.

Ես՝ Պրովանսի դուստրս, գովերգում եմ

Սերը նրա, սեր կենդանի,

Ծովի մոտ Կրո հովտի դաշտերում էր ծաղկում:

Ես՝ Հոմերոսի համեստ աշակերտս,

Ուզում եմ փառավորել որպես օրինակ

Նրա արժանի վարքագծերը,

Չէ որ Կրոյի սահմաններից դուրս նրա մասին խոսք չի գնացել:

Միստրալը պնդում էր, որ ինքն է հանդիսանում այդ պոեմի տների հեղինակը, սակայն Էմիլ Ռիպերն իր ուսումնասիրություններով ցույց են տվել, որ այն հանդիսանում է 1830-1850-ականների մի քանի պոետների աշխատանքների համակցությունն է[2]։

Միստրալի պոեզիայի առանձնահատկություններից են հարուստ և դիպուկ հանգերը, արտասովոր երաժշտականությունը և պոեմի հնչեղությունը՝ համադրված հարուստ և ճշգրիտ հանգերով, ինչը բավականին դժվարացնում է նրան թարգմանելը[3]։

Միստրալի ոճի առանձնահատկությունն է հեշտ, տեղ-տեղ նաև խոսակցական լեզուն[3], ինչի օգտագործումը բարձր պոեզիայում նրա ժամանակներում եղել մեծ նվաճում։

Օտարերկրյա ընթերցողների համար օրիգինալի ընթերցումը հեշտացնելու համար Միստրալը ապահովել է գիրքը պրովանսալյան և ֆրանսիական ուղղագրության տարբերություների շարադրանքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ripert, 1918, էջ 67
  2. Ripert, 1918, էջ 66—67
  3. 3,0 3,1 Левик, 1977, էջ 17

Գրականություն խմբագրել

  • Կոնչալովսկայա Ն.Պ. Թարգմանված է // Միստրալ Ֆ. Միրեյ. — М.: Գեղարվեստական գրականություն, 1977.
  • Լևիկ Վ. Վ. Նախաբան // Միստրալ Ֆ. Միրեյ. — М.: Գեղարվեստական գրականություն, 1977.
  • Mistral F. Mes origines : mémoires et récits de Frédéric Mistral. — P.: Plon, 1906.
  • Ripert E. La versification de Frédéric Mistral. — Paris—Aix-en-Provence: Champion — A. Dragon, 1918.

Արտաքին հղումներ խմբագրել