Միրաս (մարզահամալիր)

մարզահամալիր Կազանում

«Միրաս» (թաթ.՝ мирас «ժառանգություն»), Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի (ԿԱՀՏՀ) ունիվերսալ մարզական համալիր Ռուսաստանի Կազան քաղաքում (Թաթարստան)։ Համալիրը բաղկացած է 62 × 34 մ չափսերով, 6196 մ² ընդհանուր մակերեսով (ներառում է մարզիկների համար հանդերձարաններ, սրճարան, մամուլի կենտրոն, դոպինգի ստուգման կետ, ինչպես նաև մի քանի վարչական և օժանդակ տարածքներ[1]) և 1000 հանդիսական տարողունակությամբ «Միրաս» մարզական դահլիճից, ինչպես նաև 7950 մ² ընդհանուր մակերեսով, վազքուղիներով, աթլետիկայի շինություններով և արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտով «Միրաս» բաց մարզադաշտից[2]։

Միրաս
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԿազան
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված2009
Բացվածմայիսի 5, 2010
Տարողություն1000 և 1500
Տնային թիմԿազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան
Քարտեզ
Քարտեզ

2013 թվականի Համաշխարհային ամառային ուսանողական խաղերի (Ունիվերսիադա) ընթացքում «Միրասում» անցկացվել են բասկետբոլի նախնական մրցումները, ինչպես նաև ֆուտբոլային թիմերի մարզումները[1]։

Ընդհանուր տեղեկություն

խմբագրել

«Միրաս» ունիվերսալ մարզական համալիրի շինարարության պետական պատվիրատուն Թաթարստանի հանրապետության շինարարության, ճարտարապետության և բնակկոմունալ տնտեսության նախարարությունն է։ Մարզադահլիճի և մարզադաշտի նախագծումն իրականացրել է «Թաթինվեստգրաժդանպրոյեկտ» պետական ունիտար ձեռնարկությունը[3]։

«Միրասի» շինարարությունը սկսվել է 2009 թվականի հուլիսի 1-ին Կազանի Ջաուդաթ Ֆայզիի և Խայդար Բիգիչևի փողոցների խաչմերուկում գտնվող բարաքներից մաքրված տարածքում[3][4]։

«Միրասը» բացվել է 2010 թվականի մայիսի 5-ին` Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից[5]։

Մարզական խմբակներ և ակումբներ

խմբագրել

«Միրաս» համալիրում անցկացվում են Կազանի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի ուսանողների ուսումնամարզումային պարապմունքները։ Բացի այդ, «Միրաս» համալիրի հիման վրա գործում են ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցներ, ինչպես նաև այնտեղ պարապում են կիոկուշին կարատեի[6], ֆուտբոլի[7], բասկետբոլի, չիրլիդինգի[8], աթլետիկայի համալսարանական թիմերը։ Համալիրի տարածքում գործում է նաև յոգայի ստուդիա[2]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 kudago. «Спортивный комплекс «Мирас»». KudaGo.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  2. 2,0 2,1 «Спортивный комплекс «Мирас»». SportGyms.ru - путеводитель по фитнес-клубам (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  3. 3,0 3,1 «Спортивный объект «Мирас» | altedu.ru». Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Мирас | altedu.ru». Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  5. «Председатель Правительства России Владимир Путин объявил об открытии семи новых спортивных объектов Универсиады-2013». Правительство Республики Татарстан (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  6. «Сайт ЦБИ «Будо-Кан»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 9-ին.
  7. Студенческая футбольная команда КНИТУ «Технологический Университет»
  8. Команда КНИТУ по Черлидингу «ТеХно»