Միտրոֆան Տուրսկու հուշարձան

Միտրոֆան Տուրսկու կիսանդրի (ռուս.՝ Бюст Митрофана Турского), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս անտառաբույծ Միտրոֆան Կուզմիչ Տուրսկուն։ Տեղադրվել է 1912 թվականին Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում։ Հուշարձանի հեղինակն է քանդակագործ Պ. Վ. Ձյուբանովը։ Կոթողն ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[1]։

Picto infobox architecture.png
Միտրոֆան Տուրսկու կիսանդրի
Turskij.jpg
Միտրոֆան Տուրսկու կիսանդրին
Կոորդինատներ55°50′ հս․ լ. 37°35′ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Մոսկվա
Կառուցվել է1912
Շինության ձևըԿիսանդրի
Կառուցել էՊ. Վ. Ձյուբանով
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

Միտրոֆան Կուզմիչ Տուրսկին (1840-1899 թվականներին) եղել է հայտնի անտառաբույծ և Պետրովյան գյուղատնտեսական ակադեմիայի պրոֆեսոր։ 20-րդ դարի սկզբին ակադեմիայի դասախոսները որոշել են հավերժացնել նրա հիշատակը։ Հուշարձանը տեղադրելու համար կազմակերպվել է դրամահավաք, որին մասնակցել է շուրջ 4 հազար մարդ։ Անցկացվել է մրցույթ, որին մասնակցել է 11 նախագիծ։ Նրանցից հաղթել է ակադեմիայի ուսանող քանդակագործ Պ. Վ. Ձյուբանովի նախագիծը։ Հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1912 թվականի հուլիսի 29-ին[2]։ Այն տեղադրվել է ակադեմիայի անտառային կաբինետի մերձակա պուրակում[3]։

ՆկարագրությունԽմբագրել

Միտրոֆան Տուրսկու կիսանդրին տեղադրված է գրանիտե բարձր պատվանդանի վրա։ Պրոֆեսորը պատկերված է ամբիոնի մոտ։ Նա կարծես նայում է դեպի մեծ լսարանը։ Նրա աջ ձեռքի տակ գիրք է[4]։

Քառանիստ պատվանդանի ներքևի մասում արված է բրոնզե հարթաքանդակ, որը պատկերում է, թե ինչպես են տարեց գյուղացին և տղան փոքր սոճի տնկում։ Դրանից վերև պատվանդանի վրա գրված է՝ «Մ. Կ. Տուրսկուն 1840-1899»։ Պատվանդանի հետնամասում գրված է՝ «Անտառային ասպարեզում փառապանծ սերմնացանին. անտառային Ռուսաստան»[3]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Бюст М.К.Турского, 1912 г., ск. М.И.Дзюбанов, бронза, гранит»։ Департамент культурного наследия Москвы։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-16-ին։ Վերցված է 2017-03-15 
  2. Известия Тимирязевской сельскохозяйственной академии, Выпуски 1-3. — М.: Изд-во "Колос", 1990. — С. 185.
  3. 3,0 3,1 К. Г. Сокол Монументальные памятники Российской империи: каталог. — М.: Вагриус Плюс, 2006. — С. 340.
  4. А. В. Канторович По Тимирязевской академии. — М.: Гос. изд-во культурно-просветительной лит-ры, 1956. — С. 259.