Միտրոֆան ԵֆիմովիչՊյատնիցկի (ռուս.՝ Митрофан Ефимович Пятницкий, հունիսի 21 (հուլիսի 3), 1864, Ալեկսանդրովկա, Տալովսկի շրջան - հունվարի 21, 1927(1927-01-21)[1] կամ հունվարի 27, 1927(1927-01-27)[2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային երաժիշտ, ռուսական ժողովրդական երգերի կատարող և հավաքող, Հանրապետության վաստակավոր արտիստ (1925)։ Ռուսական ժողովրդական երգչախմբի հիմնադիր (1910-1940 թվականներից՝ Պյատնիցկու անվան ռուս ժողովրդական պետական երգչախումբ)։

Պյատնիցկի Միարոֆան Եֆիմովիչ
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիս 21, 1864
Ալեքսանդրովկա
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհունվար 21, 1927
Մոսկվա
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերռուսական ժողովրդական երգ
ՄասնագիտությունԵրաժիշտ
Գործիքներվոկալ
Պարգևներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Mitrofan Pyatnitsky Վիքիպահեստում

1903 թվականից եղել է Մոսկվայի բնագիտության, մարդաբանության, ազգագրության ընկերությանը կից երաժշտաազգագրական հանձնաժողովի կազմում, հանդես եկել համերգներում՝ կատարելով ժողովրդական երգեր։

Ձայնագրել է մոտ 400 ժողովրդական երգ, որոնց մի մասը հրատարակված է 2 ժողովածուում (1904, 1914), հավաքել ժողովրդական գործիքներ և տարազներ։

1911 թվականին Մոսկվայում կայացել է Պյատնիցկի երգչախմբի առաջին ելույթը։ Խորհրդայնացումից հետո երգչախումբը վերաճել է կատարողական խոշոր կոլեկտիվի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Пятницкий Митрофан Ефимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 339  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միտրոֆան Պյատնիցկի» հոդվածին։