Միսսիս Սանտա Կլաուս կամ պարզապես Միսսիս Կլաուս (անգլ.՝ Mrs. Claus / Mrs. Santa Claus, բրիտանական ավանդությունում նաև Mother Christmas[1], համապատասխանաբար Father Christmas ամուսնու կոչումը), ամանորյա խորհրդանիշերից մեկի՝ Սանտա Կլաուսի կինը և օգնականը, ուշ եվրոպական և հյուսիսամերիկյան ավանդություններում, հանդես է գալիս որպես նրա օգնական, որը վարում է նրանց տնային գործերը, ղեկավարում է էլֆերին և այլ ոգիներին, որոնք երեխաների համար նվերներ են պատրաստում։

Միստր և Միսսիս Սանտա Կլաուսներ, 1919 թ. ամանորյա բացիկ

Ավելի հաճախ ներկայացվում է առանց հատուկ անունի, չնայած տարբեր ստեղծագործություններում ներկայացվում է աստվածաշնչյան կամ աշխարհում տարածված անուններով, օրինակ՝ Մերի, Աննա, Սառա և այլն, իսկ սկանդինավո-գերմանական ավանդություններում Մարթա, Գրետհեն, Հելգա և այլ անուններով, երբեմն իհարկե լինում են այլ անուններով, օրինակ Ջեֆֆ Գուինի «Սանտա Կլաուսի ինքնակենսագրությունը» գրքում նա ուներ Լեյլա անունը[2]

Առաջին անգամ միսսիս Սանտա Կլաուսի կերպարը հիշատակվում է ֆիլադելֆիացի դրամատուրգ և կրոնական գործիչ Ջեյմս Ռիսի (1802—1885) «A Christmas Legend» պատմությունում, գրված 1849 թվականին։ Ըստ այդ գրքի, մի ընտանիք Սուրբ Ծնունդի նախօրեին իրենց տուն է հյուրընկալում երկու հոգնած ճանապարհորդների՝ ծեր տղամադրու և կնոջ, ճանապարհորդական պայուսակները մեջքներին։ Հաջորդ օրը այդ տան երեխաները նրանց պայուսակներում հայտնաբերում են բազմաթիվ նվերներ, սակայն վերջ ի վերջո պարզվում է, որ նրանք ոչ թե միստր և միսսիս Սանտա Կլաուսներն են, այլ տանտիրոջ աղջիկն ու նրա ամուսինը, ովքեր անհետացել էին վաղուց և նրանց մասին ոչ ոք լուր չուներ[3]։

Իսկ առաջին անգամ «Mrs. Santa Claus» անվանումը տպագրվում է ամերիկյան հնագույն թերթերից մեկի՝ «Yale Literary Magazine»-ի 1854 թ. համարներից մեկում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Humphreys, Stephen. Harold Saves Christmas. Authorhouse.
  2. Guinn, Jeff (2006). The Autobiography of Santa Claus. New York: Jeremy P. Tarcher/Penguin. ISBN 978-1-101-12777-3. այդ գրքի համաձայն, միսսիս Սանտա Կլաուսը ծնվել է Բյուզանդիայի Պատարա քաղաքում, ներկիս Թուրքիայի տարածքում, դրա համար էլ հնարավոր է նրան տրվել է Լեյլա անունը, չնայած այս անունը տարածված է եղել դեռ Թուրքիայի կազմավորումից մոտ 6 դար առաջ
  3. James Rees, Mysteries of City Life, J. W. Moore, 1849, էջ 1.
  4. A. B (1851 թ․ դեկտեմբեր). «"Holiday Week"» (անգլերեն). The Yale Literary Magazine, vol.17. էջ 82. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5–ին-ին. «But suddenly interrupting him, in bounded that jolly, fat and funny old elf, Santa Claus. His array was indescribably fantastic. He seemed to have done his best; and we should think, had Mrs. Santa Claus to help him.»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիս Սանտա Կլաուս» հոդվածին։