«Միսիս Ջեյմս Լիթարթ» (անգլ.՝ Mrs. James Leathart), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1862 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։

Միսիս Ջեյմս Լիթարթ
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1862
բարձրություն31,8 սանտիմետր
լայնություն26,7 սանտիմետր
նյություղաներկ
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Ջեյմս Լիթարթը (1820-1895) եղել է մետալուրգիական ձեռնարկության սեփականատեր և պրեռաֆայելիտների եղբայրության նկարիչների հովանավոր։ Դանթե Գաբրիել Ռոսսետտին ծանոթացել է նրա հետ Ուիլյամ Բելլ Սքոթի միջոցով 1857 թվականին, երբ Լիթարթը ցանկացել է իր համար ձեռք բերել Ռոսսետտիի աշխատանքներից մեկը[1]։ 1859 թվականին նա գնել է «Սուրբծննդյան երգ» նկարը[1]։ Ավելի ուշ՝ 1862 թվականին ձեռնարկատերը նկարչին պատվիրել է իր կնոջ՝ Մարիայի դիմանկարը։ Ռոսսետտին ստեղծել է այն 1862 թվականի վերջին (ստորագրության կողքի միացագրերից մեկը նշանակում է, որ աշխատանքն ստեղծվել է Սուրբ ծնունդին)[2]։ Գնորդին նկարը ցույց է տվել հաջորդ տարվա հունվարին[1]։ Իր նամակներում Ռոսսետտին Մարիա Լիթարթին անվանել է «բարիագույն և ամենակենսուրախը բնորդուհիների մեջ»[3]։ Նկարչի նամակներից նաև հայտնի է դառնում, որ հասմիկ ծաղիկը, որը նա ցանկացել է պատկերել բնորդուհու ձեռքին մասամբ արտանկարել է արհեստական ծաղկից, մասամբ՝ գրքային նկարազարդումներից, քանի որ ձմռանը նա չէր կարող գտնել թարմ ծաղիկ։ Ռոսսետտին նամակում առաջարկել է ավելի ուշ վերանկարել ծաղիկը, Լիթարթների տուն իր ամառային այցելություններից մեկի ժամանակ[3]։ Աշխատանքը ստեղծվել է ոչ առաջին իսկ փորձից, նկարիչը հրաժարվել է նախորդ տարբերակներից, քանի որ նրա կարծիքով իրեն չի հաջողվել ստանալ Մարիա Լիթարթի հետ նմանություն[3]։ Դիմանկարի վերջնական տարբերակի մասին Ռոսսետտին Ջեյմս Լիթարթին գրված նամակում ասել է, որ գույների առումով այն իր ստեղծած աշխատանքների մեջ լավագույնն է[3]։

Նկարը ժառանգությամբ փոխանցվել է և ներկայումս շարունակում է գտնվել Ջեյմս Լիթարթի սերնդի մոտ։ 1923 թվականին այն ցուցադրվել է Թեյթ պատկերասրահում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Mrs. James Leathart». Rossetti Archive (անգլերեն).
  2. 2,0 2,1 «Mrs. James Leathart». Rossetti Archive (անգլերեն).
  3. 3,0 3,1 3,2 3,3 The Correspondence of Dante Gabriel Rossetti: The Chelsea years, 1863-1872, prelude to crisis : 1863-1867. — Boydell & Brewer[en], 2002. — С. 23.