Մեդիաստինիտ
Մեդիաստինիտ միջնորմի բջջանքի բորբոքումն է։ Բնորոշվում է համառ ընթացքով և բարձր մահացությամբ։
Դասակարգում խմբագրել
Ըստ Իվանովի 1959 առաջարկված դասակարգման՝
Ա․ Ըստ էթիոլոգիայի
- առաջնային (կամ տրավմատիկ) մեդիաստինիտ
- երկրորդային մեդիաստինիտ
- կոնտակտային
- մետաստատիկ
- հեմատոգեն
- լիմֆոգեն
Բ․ Ըստ տեղակայման
- առաջային մեդիաստինիտ
- հետին մեդիաստինիտ
Գ․ ըստ էքսուդատի բնույթի
- շճային
- թարախային
- նեխային
- անաէրոբ
- գանգրենոզ
Դ․ Ըստ կլինիկական ընթացքի
- սուր մեդիաստինիտներ
- կայծակնային ձև
- սուր ձև
- ենթասուր ձև
- խրոնիկական մեդիաստինիտներ
- առաջնային խրոնիկական մեդիաստինիտ
- երկրորդային խրոնիակական մեդիաստինիտ (սուր մեդիաստինիտից հետո զարգացող)
Ե․ Ըստ տարածվածության
- միջնորմի լիմֆադենիտ պրոցեսի մեջ շրջակա հյուսվածքի ընդգրկմամբ
- միջնորմի բորբոքման սահմանափակում՝ եզակի կամ բազմակի թարախակույտեր
- տարածուն մետիաստենիտ
Իվանովի առաջարկած դասակարգումը թույլ է տալիս ոչ միայն լիարժեք գնահատել յուրաքանչյուր դեպքը, այլ նաև ռացիոնալ կերպով ընտրել բուժական տակտիկան։
Սուր մեդիաստինիտ խմբագրել
Սուր մեդիաստինիտը միջնորմի բջջանքի սուր թարախային բորբոքումն է, որը մեծմասամբ ընթանում է ֆլեգմոնայի և ավելի հազվագյուտ՝ թարախակույտի ձևով։ Այս հիվանդությունը հաճախ առաջանում է կարդիովրիաբուժական միջամտությունների հետևանքով (հիմնականում աորտոկորոնար և մամարոկորոնար շունտավորում) ։ Մեդիստինիտների զարգացման հաճախականությունը այսպիսի միջամտությունների դեպքում կազմում է 1-2 %։ Սուր մեդիաստինիտ կարող է կարող է զարգանալ նաև միջնորմի բաց վնասվածքների, կերակրափողի, շնչափողի և գլխավոր բրոնխի թափածակման հետևանքով, միջնորմի այլ օրգանների վրա վիրահատական միջամտությունների հետևանքով առաջացած տեխնիկական խնդիրներ հետևանքով՝ վիրահատված կերակրափողի կարերի անբավարարություն և այլ։ Սուր մեդիաստինիտը սովորաբար ընթանում է ֆլեգմոնայի ձևով, պրոցեսի մեջ ընդգրկելով ողջ բջջանքև։ Հազվադեպ լինում է սահմանափակ ձևով։
Կլինիկական ընթացքը խմբագրել
Կլինիկական պատկերը բնութագրվում է ախտանիշների բազմազանությամբ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի
- ընդհանուր՝ թունավորմամբ պայմանավորված
- տեղային՝ օրգանների, անոթների և նյարդերի ճնշմամբ հարուցված
Սուր թարախային մեդիաստինիտին բնորոշ է սուր սկիզբը։ Դիտվում է ջերմության բարձրացում մինչև 39-40*C, բնորոշ է ջերմության կորագծի հեկտիկ ձևը, որը ուղեկցվում է դողով, սարսուռով, պուլսի հաճախացումով մինչև 120-180 զարկ րոպեում։
Ախտորոշման մեթոդներ խմբագրել
- Ռենտգեն հետազոտություն
- Կոմպյուտերային տոմոգրաֆիա
- Մեդիաստինոսկոպիա, թորակոսկոպիա
- Անգիոգրաֆիա
- Բիոպսիա ներբրոնխային, պարաստեռնալ
Տես նաև խմբագրել
Գրականություն խմբագրել
Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4
Արտաքին հղումներ խմբագրել
[1] Արխիվացված 2020-02-11 Wayback Machine