Միջնադարյան հայկական խաչքար (Վատիկանի թանգարան)

խաչքար

Միջնադարյան հայկական խաչքար, 13-րդ դարի հայկական խաչքար, որը գտնվում է Վատիկանի թանգարանի Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահի մշտական ցուցադրությունում[1]։

Միջնադարյան հայկական խաչքար
Երկիր Վատիկան
Ներկա տեղադրությունՎատիկանի թանգարաններ
Ստեղծման տարեթիվ1246

Պատմություն խմբագրել

Միջնադարում բազմաթիվ հայեր այցելել են Հռոմ՝ աղոթելու Պետրոս առաքյալի մասունքների առաջ[2]։ Նրանց համար նախատեսված է եղել հյուրատուն, որի պատասխանատու քահանան խաչքար է դրել հյուրատան մուտքի մոտ։ 1246 թվականի խաչքարի վրա բացի հայերեն գրությունից կա նաև լատիներեն գրություն, որը թարգմանաբար նշանակում է «Այս խաչն օծվել է»։

2014 թվականին խաչքարը տեղադրվել է Վատիկանի թանգարանի Ուրբանոս 8-րդ Պապի անվան ցուցասրահում[3]։ Խաչքարի բացման ընթացքում ելույթներ են ունեցել Կարդինալ Բերտելլոն և պրոֆեսոր Անտոնիո Պաոլուչին։ Թանգարանի վիմագրական նմուշների պատասխանատու պրն. Ֆիլիպինին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Աննա Սիրինյանը ներկայացրել են խաչքարի պատմությունը և նշել, որ խաչքարը հայտնաբերվել է 17-րդ դարում՝ Վատիկանում Ս.Պետրոսի հրապարակի շրջակայքում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վատիկանում մշտական ցուցադրության է դրվել միջնադարյան խաչքար». A1Plus. 2024 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  2. «Վատիկանի թանգարանում գտնվող միջնադարյան հայկական խաչքարի պատմությունը. իտալական լրատվամիջոցի անդրադարձը (տեսանյութ)». Analitik.am. 2024 թ․ մայիսի 2. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  3. Technologies, Peyotto. «Վատիկանյան թանգարաններում հայկական միջնադարյան խաչքարին ծանոթացել է ավելի քան 5 միլիոն այցելու (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2024 թ․ մայիսի 3-ին.
  4. Վատիկանի թանգարանում միջնադարյան խաչքար է տեղադրվել

Արտաքին հղումներ խմբագրել