Միջազգային սլավոնական ալիք


Միջազգային սլավոնական ալիքը (ռուս.՝ Международный Славянский Канал, ուկրաիներեն՝ Міжнародний Слов'янський канал, անգլ.՝ Slavonic Channel International) ուկրաինական միջազգային հեռուստատաալիք։ Կոչված է տեղեկացնելու ողջ աշխարհի սլավոններին ու համաշխարհային հանրությանը սլավոնական ժողովուրդների կենսագործունեության տարբեր ասպեկտների, սլավոնական եզակի պատմության, հարուստ ավանդույթների, մշակույթի, ձեռքբերումների ու համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ սլավոնների էական ներդրման մասին։

Միջազգային սլավոնական ալիք
Երկիր{{{2}}} Ուկրաինա Կիև
Հեռարձակման գոտիԵվրոպաԵվրամիություն
Անկախ պետությունների համագործակցությունԱՊՀ
Հեռարձակման լեզուուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն
Հեռարձակման սկսման թվական1994 դեկտեմբերի 14
ՀիմնադիրՎլադիմիր Իվանենկո
Վալերիա Իվանենկո
ՍեփականատերՎալերիա Իվանենկո

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Միջազգային սլավոնական ալիքը ("International "Slavonic Channel") եթեր է հեռարձակվել 2008 թ. սեպտեմբերի 12-ին Ուկրաինայի տարածքից արբանյակային հեռարձակումով (Sirius-4 Satellite 5° East Frequency 12075 MHz (H) Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 3/4 & Astra-2 Satellite 31,5° East Frequency 12090 MHz (H) Vertical Symbol Rate։ 27,5 Msymb/s FEC 9/10). SCI-ն աշխատում է շուրջօրյա և ընդգրկում իր հեռարձակմամբ 1 միլիարդ 202 միլիոն մարդ բնակչությամբ տարածք։ Հեռարձակումը (առաջին անգամ Ուկրաինայի տարածքից) իրականացվում է չորս ձայնային ուղիներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն և արդյունքն արտադրող երկրի լեզվով։ Հետագայում հեռարձակումը կիրականացվի միաժամանակ սլավոնական երկրների լեզուներով, ինչպես նաև ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պորտուգալերեն, արաբերեն ու չինարեն լեզուներով։ Հեռուստաալիքի թեմատիկան մշակութային-լուսավորական է։

Պատմություն`Խմբագրել

Անմիջական արբանյակային հեռարձակման առաջին փորձը նախկին ԽՍՀՄ-ի տարածքից դարձավ "Միջազգային "Սլավոնական ալիքի" փորձնական հեռարձակումն Ուկրաինայի տարածքից։ Փորձնական հեռարձակումը կայացավ 1994 թ. դեկտեմբերի 14-ից մինչև 1995 թ. մայիսի 15-ը։ Նախագծի հեղինակներն են Վլադիմիր Ալեքսանդրի Իվանենկոն և Վալերիա Վլադիմիրի Իվանենկոն։

Գրականություն`Խմբագրել

Մասչենկո Ի.Գ. Հեռուստատեսությունն Ուկրաինայում։ Հատոր առաջին "Հեռուստատեսություն de facto"։ – Նիկոլաև, 1998 թ. – 341 էջ։

Հղումներ`Խմբագրել