Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ (Նորվեգիա)

Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ, Նորվեգիայի ոստիկանության գերատեսչական պարգև։

Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալ
նորվ.՝ Politiets medalje for internasjonal tjeneste
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 33 մմ
Հիմնադրման ամսաթիվսեպտեմբերի 14, 2004
Հերթականություն
Ավագ պարգևՄիջազգային ծառայության համար զինված ուժերի մեդալ
Կրտսեր պարգևՄիջազգային ծառայության համար քաղաքացիական պաշտպանության մեդալ

Պատմություն խմբագրել

Միջազգային ծառայության համար ոստիկանության մեդալը հաստատվել է 2004թ.-ի սեպտեմբերի 14-ին և նախատեսված է Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցներին պարգևատրելու համար, ովքեր ծառայությունն անցկացրել են արտասահմանում նվազագույնը 6 ամիս ժամկետով։ Մեդալը շնորհվում է Նորվեգիայի ոստիկանապետի կողմից։ Այն կարող է տրվել նաև օտարերկրյա քաղաքացիներին։ Կրկնակի պարգևատրման դեպքում մեդալի ժապավենապատ սալիկին ամրացվում է ոսկեզօծ հնգանկյուն աստղ, բայց որը չի կարող գերազանցել 3 հատը։ 60 ամիս ծառայության դեպքում սալիկին ամրացվում է արծաթյա դափնեճյուղ։

Մեդալի սալիկները
6 ամսվա ծառայության դիմաց 60 ամսվա ծառայության դիմաց
 
 

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված է արծաթից։ Դիմային հատվածում պատկերված է խաչ շրջապատված դափնեճյուղերով, ինչպես նաև Նորվեգիայի ոստիկանության զինանշանը։ Մեդալի վերևի մասում ուռուցիկ գունդ կա, որը հիշեցնում է երկրագունդը։ Գնդին ձուլված է օղակ, որի միջոցով մեդալը ամրացվում է ժապավենին։ Մեդալի հակառակ կողմում վերևի հատվածում գրված է «POLITIET», իսկ կենտրոնում՝ «FOR / INTERYFSJONAL / TJENESTE» (Ոստիկանություն • Հանուն միջազգային ծառայության)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Statutter fra Politiets reglement, arkivert hos Internet Archive.

Աղբյուրներ խմբագրել