Միջադեպ Ղրիմում (2016)

Միջադեպ Ղրիմում, իրադարձություն Արմյանսկ քաղաքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Իրադարձությունների երկու վարկածները (ռուսական և ուկրաինական) տարբեր են և արմատապես տարբերվում են մեկը մյուսից. մի կողմից խոսում են նախապատրաստվող ահաբեկչությունների և երկու մարդու սպանության մասին, մյուս կողմից՝ սադրանքի մասին։

Ռուսական վարկածԽմբագրել

Ըստ Անվտանգության դաշնային ծառայության վարկածի՝ օգոստոսի 6-ին, չբացահայտված աղբյուրից օպերատիվ տեղեկատվություն է ստացվել, որ դիվերսանտների ենթադրյալ հանցակիցներ Եվգենի Պանովն ու Անդրեյ Զահթեյը օգոստոսի 7-ի գիշերը պատրաստվում են դիմավորել արտասահմանից ժամանող ջոկատին[1]։ Ձերբակալման փորձի ժամանակ դիվերսիոն խմբի անդամները կրակ են բացել, որի հետևանքով զոհվել է օպերատիվ խմբի ղեկավար, փոխգնդապետ Ռոման Կամենևը: Պատասխան կրակով չեզոքացվել են դիվերսիոն խմբի երկու մասնակիցներ, երեքը ձերբակալվել են (ի սկզբանե հաղորդվում էր, որ առաջին խումբը բաղկացած է եղել 7 հոգուց․ երկու դիվերսանտներ ոչնչացվել են, 5-ը ողջ են մնացել[2]։

Դիվերսանտների երկրորդ խմբին հաջողվել է հայտնաբերել միայն 23 ժամվա ընթացքում, ընդ որում՝ արդեն ոչ թե Սուվորովի շրջանում, որի մերձակայքում տեղի էր ունեցել առաջին մարտը, այլ ավելի վաղ՝ Ուկրաինայի հետ սահմանին, Սիվաշ ծովածոցի ճահճացած տեղանքում: Նախնական տեղեկություններով՝ դիվերսանտները ցանկացել են ականապատել ճանապարհի և էլեկտրահաղորդման գծի հենասյուները[1]։ Դիվերսանտների հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են սահմանի պահպանության համար գործուղված 247-րդ գվարդիական դեսանտա-գրոհային գնդի դեսանտային զորքերը: Դեսանտայիններից մեկը, որն առաջինն է հայտնաբերել դիվերսիոն խումբը, 22-ամյա մեխանիկ-դեսանտային մեքենայի վարորդ եֆրեյտոր Սեմյոն Սիչևը ստացած վերքից մահացել է[1]։

ԱԴԾ-ի տվյալներով՝ տեղում հայտնաբերվել են ավելի քան 40 կգ տրոտիլային համարժեքով ընդհանուր հզորությամբ 20 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ռազմամթերք և նախաձեռնման հատուկ միջոցներ, հաստիքային հակացուցված և մագնիսական ականներ, ինչպես նաև նռնակներ և հատուկ զինատեսակներ[3]։ Ձերբակալվել է 7 մարդ[4] (այդ թվում՝ Անդրեյ Զահտեյը[5]

«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով՝ Ղրիմում ահաբեկչություններ նախապատրաստող դիվերսանտները «ապահովագրում» էին ունեցել Ուկրաինայի ռազմածովային ուժերի սպաների խմբի տեսքով, որոնք սպասում էին իրադարձությունների զարգացմանը օջախում Ուկրաինայի ռազմածովային ուժերի հատուկ գործողությունների 73-րդ ծովային կենտրոնում: Գործակալության աղբյուրը հայտնել է, որ օգոստոսի 7-9-ը հատուկ նշանակության 73-րդ կենտրոն է ժամանել ռազմածովային ուժերի կենտրոնական շտաբից մի խումբ սպաներ: Ինչպես պնդում Է գործակալության զրուցակիցը, ծովային կենտրոնի զինծառայողները մասնավոր զրույցներում ասել են, որ այդ խումբը ուղղաթիռով ժամանել է Կուլբակինո օդանավակայան՝ Ղրիմում շրջափակված հետախուզական-դիվերսիոն խմբի աջակցությունը կազմակերպելու և տարհանելու համար[6]։ Սակայն տեսաբլոգեր Անատոլի Շարիյը կասկածի տակ է դներ այս պնդումը այն պատճառով, որ հատուկ նշանակության օչակովյան կենտրոնի և Կուլբակինո օդանավակայանի միջև հեռավորությունը, որի մասին ասվում է հրապարակման մեջ, կազմում է ավելի քան 50 կիլոմետր[7]։

Օգոստոսի 12-ին տեղեկություն էր հայտնվել, որ Եվգենի Պանովը դեռևս 2014 թվականին դարձել էր Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) պատվավոր աշխատակից, կամավոր էր Դոնբասի զորքերում, մեդալ էր ստացել «հակաահաբեկչական գործողության» համար[8]։

Օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի և ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ունի Ղրիմի Հանրապետության տարածքում Ուկրաինայի ՊՆ-ի Գու-ի դիվերսիաների նախապատրաստման անհերքելի ապացույցներ[9]։

Օգոստոսի 19-ին Ղրիմում անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ենթադրել է, որ Ղրիմում դիվերսիայի փորձը ձեռնարկվել Է Ուկրաինայի իշխանությունների կողմից՝ Մինսկի համաձայնությունները կատարելու դժկամության կամ անհնարինության պատճառով[10]։

Օգոստոսի 21-ին «Ռոսիա-24»-ը հրապարակել էր տեսադիտարկման տեսախցիկների կադրերը, որոնցում պատկերված էին ձերբակալված Եվգենի Պանովն ու Ալեքսեյ Սանդուլը, որոնք այցելում էին խանութներ, բենզալցակայաններ և բնակություն հաստատում Ղրիմի Հանրապետության տարածքում գտնվող հյուրանոցում[11]։

Ուկրաինական վարկածԽմբագրել

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ԱԴԾ-ի հաղորդագրությունները «երևակայություն» է անվանել[2]։ Եվգենի Պանովը սովորական վարորդ է Զապորոժյեի ԱԷԿ-ում: Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը տվյալները ահաբեկչություններ նախապատրաստելու Ղրիմում «սադրիչ զառանցանք» և փորձ է թաքցնել կանոնադրական հարբած ռուս զինվորականներին[12]։ Անտոն Գերաշչենկոն նշել է, որ իր տվյալներով՝ ՌԴ ԱԴԾ-ի հայտարարած «ուկրաինացի դիվերսանտները» ռուս դասալիքներ են[13]։

Ուկրաինայի Զապորոժյեի մարզի բնակիչ Եվգենի Պանովի եղբայրն ասել է, որ իր եղբորը կարող Էին առևանգել[14]։ Ուկրաինայի ոստիկանությունը քրեական վարույթ է հարուցել Ուկրաինայի քաղաքացի Եվգենի Պանովի առևանգման փաստով[15]։ Պանովի ընկերը՝ Էնգոդարի տեղական խորհրդի պատգամավոր Արտյոմ Դուբկովը նույնպես ենթադրել է, որ Պանովին առևանգել են[16]։ Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել է, որ Պանովը Ղրիմի Հանրապետության տարածք է մտել ինքն իր ավտոմեքենայով[17]։

Ղրիմում ահաբեկչական գործողություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալվածները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ ծրագրել են մի շարք պայթյուններ կազմակերպել հանգստավայրում, որպեսզի միայն գեղատեսիլ կերպով «սպանեն զբոսաշրջությունը», բայց մարդկանց սպանել նրանք չէին ծրագրում[18]։ Գուրը հայտարարել Է Ղրիմում «դիվերսանտների» մասին, որ նրանք ուկրաինացիներ են, հայրենասերներ, բայց ոչ հետախուզության աշխատակիցներ, այլ Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ երկրորդը ոչ թե հայրենասեր է, այլ «վատնիկ»[19]։

2016 թվականի օգոստոսի 11-ին Գրոմադսկե տելեբաչեննիան հայտնել էր, որ Պանովն ավելի վաղ ապրել է Ղրիմում, այնուհետև աջակցել Եվրամայդանին, մեկնել է «հակաահաբեկչական գործողության» շրջան և 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի օգոստոսը ծառայություն է անցել 37-րդ գումարտակի կազմում։ Պանովի գումարտակի նախկին հրամանատար Ալեքսանդր Լոբասը հայտարարել է․

Եվգենի Պանովը ծառայել է գումարտակի կազմում։ Պաշտոնն ու կոչումը նշելու իրավունք չունեմ։ Բայց նա զինծառայող էր[8][20]

2016 թվականի օգոստոսի 12-ին Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել էր, որ փոխհրաձգությունը ռուս զինվորականների միջև էր[21]։

ՁայնագրությունԽմբագրել

2020 թվականի հուլիսին Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Անդրեյ Դերկաչը մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել էր Պետրո Պորոշենկոյի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև խոսակցությունների ձայնագրությունների մի մասը: Բայդենն ու Պորոշենկոն Ղրիմում քննարկել էին 2016 թվականի օգոստոսի ուկրաինացի դիվերսանտներին։ Զրույցից պարզ էր դառնում, որ դիվերսիոն գործողությունն իսկապես եղել է։ Դա փաստացի ճանաչել Է Պորոշենկոն։ Բայդենը խստորեն քննադատել Է Ղրիմում դիվերսիոն գործողություն անցկացնելու որոշումը և ասել է, որ դա էսկալացիայի ռիսկեր է ստեղծում, ինչպես նաև եվրոպացիներին առիթ է տալիս դրանում մեղադրելու Ուկրաինային[22]։

Միջազգային արձագանքԽմբագրել

  •   Լիտվա, արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը ԱԴԾ հայտարարությունը կեղծ մեղադրանք է անվանել[23]։
  •   ԱՄՆ, «ԱՄՆ-ի կառավարությունը ոչ մի հաստատում չի տեսել «Ղրիմ ներխուժելու» ռուսական մեղադրանքներին, որոնք Ուկրաինան վստահորեն հերքում է... սա Ուկրաինայի առաջին կեղծ մեղադրանքն էր, որն արտահայտվեց ուշադրությունը սեփական հակաիրավական գործողություններից շեղելու համար»[24]։
  •   Եվրամիություն, «մենք լսել ենք ռուսական իշխանությունների հայտարարությունները իրադարձությունների մասին, ինչպես նաև ուկրաինական իշխանությունների հայտարարությունները, որոնք հերքել են նման իրադարձություններին որևէ առնչություն ունենալու փաստը և նման հայտարարությունները դատապարտել են ամենավճռական ձևով։ Կարևոր է նաև նշել, որ ռուսական իշխանությունների կողմից արված մեղադրանքների ոչ մի անկախ հաստատում չի եղել»[25]։
  •   Մեծ Բրիտանիա, «Հետագա էսկալացիայից խուսափելու համար անհրաժեշտ է զսպվածություն և դիվանագիտություն»[26]։
  •   ՆԱՏՕ, «Ռուսաստանը Ուկրաինայի հասցեին մեղադրանքների ոչ մի ապացույց չի ներկայացրել»[27][28]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Диверсантов в Крыму обнаружили, когда они уже заминировали дамбу. Комсомольская правда.
  2. 2,0 2,1 Диверсионный след привел к Сивашу. // Коммерсант.
  3. Украинские СМИ узнали в задержанном в Крыму диверсанте разведчика ВСУ. Лента.ру.
  4. Российские СМИ сообщили о задержании семи «диверсантов» в оккупированном Крыму. УНИАН.
  5. Россия назвала имя ещё одного «диверсанта», задержанного ФСБшниками в Крыму. УНИАН.
  6. Источник: диверсантов, готовивших теракты в Крыму, страховали ВМС Украины. РИА Новости.
  7. Группа прикрытия крымских диверсантов. youtube.
  8. 8,0 8,1 Диверсанта, планировавшего теракты в Крыму, выдала «летучая мышь» — символ украинской разведки. Комсомольская правда.
  9. Лавров: РФ и ФРГ обсудили возможность встречи «четверки» с учетом попытки диверсии в Крыму. ИТАР-ТАСС.
  10. Путин объяснил диверсию в Крыму промахами в политике Киева. РосБизнесКонсалтинг, 19.08.2016.
  11. Диверсию в Крыму разрабатывали на высоком уровне. Вести.ru, 21.08.2016.
  12. Турчинов назвал данные о подготовке терактов в Крыму попыткой скрыть перестрелку пьяных российских военных. newsru.com.
  13. Геращенко: Заявленные ФСБ РФ «украинские диверсанты» — это на самом деле российские дезертиры. УНИАН.
  14. Задержанного по подозрению в диверсии в Крыму украинца похитили на родине, считает брат подозреваемого. newsru.com.
  15. Полиция открыла уголовное производство по факту похищения гебистами Панова. УНИАН.
  16. Что происходит в Крыму: версии и прогнозы. Би-би-си.
  17. Задержанный в Крыму Панов въехал на полуостров самостоятельно — Минобороны. РИА Новости — Украина.
  18. «Коммерсант»: диверсанты в Крыму собирались «убить туризм» без человеческих жертв. newsru.com
  19. Геращенко: Второй задержанный в Крыму «украинский диверсант» — дважды судимый «ватник». УНИАН.
  20. Подробиці про затриманого ФСБ в Криму Панова: Воював під Авдіївкою та Маріуполем. Громадське телебачення.
  21. Разведка подтвердила, что перестрелка в Крыму произошла между российскими военными. УНИАН.
  22. «Новые "пленки Деркача": Байден раскритиковал Порошенко за диверсионную операцию в Крыму в августе 2016 года»։ 112.ua։ 2020-07-10 
  23. Глава МИД Литвы первым среди иностранных лидеров прокомментировал заявление ФСБ о событиях в Крыму. УНИАН.
  24. Пайетт об «украинских диверсантах» в Крыму: России не удалось обмануть США. УНИАН.
  25. ЕС отреагировал на события в оккупированном Крыму: заявлениям России нет подтверждений. УНИАН.
  26. В Великобритании отреагировали на ситуацию вокруг Крыма: мы не признаем аннексию. УНИАН.
  27. НАТО о событиях в Крыму: Россия не предоставила никаких доказательств её обвинений в адрес Украины. УНИАН.
  28. «Putin steps back from the brink of war in Ukraine», Newsweek, 20.08.2016