Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միություն (այլ կիրառումներ)

«Միություն», հասարակական, քաղաքական և գրական շաբաթաթերթ։ Պաղեստինահայ ընկերակցության հրատարակություն։ Լույս է տեսել 1945-1947-ին, Հայֆայում (Պաղեստին)։ Խմբագիր՝ Հ․ Մարտիրոսյան (1947-ին՝ խմբագրական կոլեգիա)։ Լուսաբանել է Մերձավոր Արևելքի (հատկապես Պաղեստինի) հայ գաղթավայրերի կյանքը։ Ներկայացրել է ՀՍՍՀ տնտեսության, գիտության ու մշակույթի նվաճումները, ծանոթացրել սովետական մյուս հանրապետությունների կյանքին։ Մեծ տեղ է հատկացրել ներգաղթին։ Հանդես է եկել դաշնակցության դեմ, անդրադարձել միջազգային դրությանը, Պադեստինի քաղաքական կացությանը։ Տպագրել է նաև առողջապահական հոդվածներ, մարզական լուրեր։ Տ․ Վարդանյան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 623