Միշել Առնո
Միշել Առնո (ֆր.՝ Michèle Arnaud, մարտի 18, 1919[1][2], Տուլոն - մարտի 30, 1998[1][2], Մեզոն-Լաֆիտ, Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս, Իվելին, Իլ-դը-Ֆրանս), կամ Միշլին Կառե, ֆրանսիացի երգչուհի, պրոդյուսեր և ռեժիսոր։ Ներկայացրել է Լյուքսեմբուրգը առաջին՝ Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում «Ne Crois Pas» (Չհավատաս) և «Les Amants De Minuit» (Կեսգիշերի սիրահարները) երգերով։
Միշել Առնո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ֆր.՝ Michèle Arnaud |
Ի ծնե անուն | Միշլին Կառե |
Ծնվել է | 1919 մարտի 18 Տուլոն, Ֆրանսիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | մարտի 30, 1998 Մեզոն-Լաֆիթ, Ֆրանսիա | (տարիքը 79)
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Ժանրեր | Շանսոն |
Մասնագիտություն | Երգչուհի, պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1952-1978 |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Փարիզի արվեստների ֆակուլտետ և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց |
Ամուսին | Francis Claude? |
Պարգևներ |
Ֆրանսիացի երգիչ Դոմինիկ Վալտերի և ֆոտոնկարիչ Ֆլորենսիա Գրյուեի մայրը։
ԿենսագրությունԽմբագրել
Միշլինը ծնվել է 1919 թվականի մարտի 18-ին Տուլոն քաղաքում։ Նախնական կրթությունը Շերբուրում ստանալով՝ ապագա երգչուհին ընդունվեց Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ՝ ստանալով փիլիսոփայական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Ավելի ուշ դարձավ կաբարե համույթների անդամ, ելույթ էր ունենում մյուզիքլներում և թատերական ներկայացումներում։ 1956 թվականին Լյուքսեմբուրգի հեռուստառադիոընկերությունը նրան ընտրեց, որ Լյուքսեմբուրգը ներկայացնի Եվրատեսիլ երաժշտական առաջին մրցույթին։ Այն ժամանակ մրցույթի կանոններով յուրաքանչյուր երկիր պետք է կատարեր 2 երգ։ Միշելը կատարեց «Ne Crois Pas» (Չհավատաս) և «Les Amants De Minuit» (Կեսգիշերի սիրահարները) երգերը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց շվեյցարացի Լիզ Ասսիան, իսկ Միշելը (մյուս մասնակիցների հետ) զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։
Առնոյի կարիերան շարունակվեց հաջողությամբ։ 1980-ական թվականներին նա պարգևատրվեց Պատվավոր լեգիոնի և Արվեստի և գրականության շքանշաններով։
Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆրանսիական Մեզոն Լաֆիտ ավանում, որտեղ էլ վախճանվել է։ Թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։
ՍկավառակագրությունԽմբագրել
- Gainsbourg
- Michèle Arnaud
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Roglo — 1997. — ed. size: 8549233