Մինուֆիա (մուհաֆազ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մինուֆիա (այլ կիրառումներ)
Մինուֆիայի մարզ (արաբ․՝ محافظة المنوفية), Եգիպտոսի Արաբական Հանրապետության 29 մուհաֆազաներից մեկը[3]։ Մինուֆիայի մաուֆազայի վարչական կենտրոնը համարվում է Շաբին ալ-Կոմ քաղաքը, որը հանդիսանում է նաև վարչական միավորի ամենախոշոր բնակավայրը։ Մուհաֆազան դեպի ծով ելք չունի։
Մինուֆիա արաբ․՝ المنوفية | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Կարգավիճակ | Մուհաֆազա | ||||
Մտնում է | Եգիպտոս | ||||
Վարչկենտրոն | Շիբին ալ-Կոմ[1] | ||||
Խոշորագույն քաղաք | վարչական կենտրոն | ||||
ԲԾՄ | 10 մետր | ||||
Հիմնական լեզու | Արաբերեն | ||||
Բնակչություն (2011) | 3580000[2] | ||||
Խտություն | 1432,57 | ||||
Տարածք | 2499 (22-րդ տեղ) | ||||
Սահմանակցում է | Ղարբիա, Քալյուբիա, Ալ-Գիզա և Բուհեյրա | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | EG-MNF | ||||
Պաշտոնական կայք | |||||
Մաուֆազան զբաղեցնում է 2499 կմ² տարածք և համարվում է 22-րդ ամենամեծ վարչական միավորը երկրի ներսում։ Համարվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության զբոսաշրջային կենտրոններից մեկը։
Վարչական բաժանում
խմբագրելՄաուֆազան կազմված է 9 վարչական կենտրոններից, ինչպես նաև 10 քաղաքային և 69 գյուղական խորհուրդներից։ Այստեղ կան 315 գյուղեր և 898 փոքրիկ բնակավայրեր։ Մինուֆիայի մարզի կազմի մեջ մտնող շրջաններն են
- Շիբին ալ-Կոմ (արաբ․՝ شبين الكوم)
- Քուվեյսինա (արաբ․՝ قويسنا)
- Աշմուն (արաբ․՝ أشمون)
- Սիրս ալ-Լայանա (արաբ․՝ سرس الليان)
- և այլն։
Բնակչություն
խմբագրել2014 թվականի տվյալներով մաուֆազայի ընդհանուր բնակչությունը կազմում է 3 580 000 մարդ։ Այդ ցուցանիշով այն գրավում է 17-րդ տեղը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մարզերի շարքերում։ Բնակչության միջին խտությունը կազմում է 1432,57 մարդ/կմ²։
Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք մեծ մասամբ դավանում են իսլամ։ Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են բեդվիններն[Ն 1] ու նուբիացիները։
Մինուֆիայի մուհաֆազայի պաշտոնական լեզուն արաբերեն է, որը աֆրասիական ընտանիքի սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում Մարզեր և շրջաններ։
- ↑ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մասին Որոշում Եգիպտոսի վարչատարածքային բաժանման վերաբերյալ և տվյալներ բնակչության թվերի մասին։
- ↑ Եգիպտոսի մուհաֆազաներ և բնակչության թիվ Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչատարածքային բաժանում և վիճակագրական տվյալներ
Նշումներ
խմբագրել- ↑ Բեդվին են կոչում արաբական այն ցեղերին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելիությունից անմիջականորեն առնչվում են անասնաբուծությունն ու անասնապահությունը երկրագործության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինուֆիա (մուհաֆազ)» հոդվածին։ |