Մինուսինսկի գոգավորություն

Մինուսինսկի գոգավորություն, Խակասա-Մինուսինսկի գոգավորություն (ռուս.՝ Минусинская (Хакасско-Минусинская) котловина), Կրասնոյարսկի երկրամասի հարավում, Մինուսինսկի միջլեռնային իջվածքի հարավային մասը։ Ռելիեֆը բլրահարթավայրային է՝ կտրտված հովիտներով, բարձրությունը՝ 200-700 մ։ Կլիման խիստ ցամաքային է։ Խոշոր գետը Ենիսեյն է։ Կան աղի և քաղցրահամ լճեր։ Մինուսինսկի գոգավորությունը Հարավային Սիբիրի լեռների կարևորագույն գյուղատնտեսական շրջաններից է։ Զարգացած է այգեգործությունը, մսակաթնատու անասնապահությունը, ձիաբուծությունը։ Կան երկաթի, քարածխի և այլ հանքավայրեր։

Մինուսինսկի գոգավորություն
Տեսակավազան, իջվածք և հովիտ
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՌուսաստան[1]
ԼեռնաշղթաՀարավսիբիրյան լեռներ
Անվանված էՄինուսինսկ
Քարտեզ
Քարտեզ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 565