Մինուշ Բարելի (ֆր.՝ Minouche Barelli, դեկտեմբերի 13, 1947(1947-12-13)[2], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] - փետրվարի 20, 2004(2004-02-20)[2], Մոնակո), ֆրանսիացի երգչուհի, ով Եվրոպայում հանրաճանաչություն է ստացել Եվրատեսիլ մրցույթում մասնակցելուց, որտեղ ներկայացրել է Մոնակոն։ Նրա իրական անունը՝ Մարի Պիեր Բարելի է։

Մինուշ Բարելի
Բնօրինակ անունֆր.՝ Minouche Barelli
Ի ծնե անունֆր.՝ Marie-Pierre Françoise Virginie Andréa Barelli[1]
Ծնվել էդեկտեմբերի 13, 1947(1947-12-13)[2]
Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1]
Երկիր Մոնակո
Մահացել էփետրվարի 20, 2004(2004-02-20)[2] (56 տարեկան)
Մոնակո
Ժանրերշանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Մինուշի հայրը ջազային կատարող՝ Էմե Բարելին է, իսկ մայրը՝ երգչուհի Լյուսիեն Դելիլը[3]։

1966 թվականի հունիսի 23-25-ին Բարելին մասնակցել է Անթիբի Rose de France երգի մրցույթին, որը նաև հայտնի է «Ոսկե վարդ» անվանումով։ Մինուշը կատարել է «Goualante 67» երգը նոր լույս տեսած սկավառակից[4]։ Նա դարձավ փառատոնի 13 մասնակիցներից մեկը, ով զբաղեցրել է մրցանակային հորիզոնական։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Line et Willy դուետը, ով հաջորդ տարի Մինուշից հետո ներկայացրել է Մոնակոն Եվրատեսիլ երգի մրցույթում։

1967 թվականին Մինուշը՝ իր երգով, ներկայացրել է Մոնակոն Վիեննայում կայացած Եվրատեսիլ երգի մրցույթում՝ «Boum-Badaboum» երգով, որը գրել են Սերժ Գենսբուրի հետ։ Կատարման ժամանակ նվագախմբի դիրիժորը եղել է երգչուհու հայրը։ Երգը կատարվել է ֆրանսերեն, զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ 17 մասնակիցներից[5]։ Նաև ձայնագրվել են երգի անգլերեն, գերմաներեն և իտալերեն տարբերակները, որոնք թողարկվել են որպես վինիլային սինգլներ՝ Եվրոպայի տարբեր երկրներում։

1968 թվականի ամռանը Մինուշը, ով նախկինում եղել է CBS-ում, անցել է նոր՝ Barclay լեյբլին։ Միայն 1970 թվականին լույս է տեսել նրա «On s’aimera» սկավառակը[6]։ 1980 թվականին Մինուշը մասնակցություն է ունեցել Ֆրանսիայում կայացած Եվրատեսլիում՝ «Viens dans ma farandole» երգով։ Նա զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ[5].

Մինուշը երկար ժամանակ եղել է Մոնմարտրի ռադիոհաղորդավար, եղել է նաև հեռուստահաղորդավար, աշխատել է TF1 հեռուստաալիքում։ Երգչուհին 2002 թվականին ստացել է Մոնակոյի քաղաքացիություն։ Մոնակոյում Մինուշ Բարելին 2004 թվականի փետրվարի 20-ին մահացավ 56 տարեկան հասակում հիվանդությունից հետո[5]։

Սկավառակագրություն խմբագրել

Թողարկված երգեր
1965 թվական
  • Le diable est près de toi (հեղինակներ Guy Magenta և Ralph Bernet)
  • J’aime trop la liberté (հեղինակներ Guy Magenta և Mya Simille)
  • Vivre sa jeunesse (հեղինակներ Joss Baselli, Armand Canfora և Michel Jourdan)
  • Vingt ans (Aimé Barelli և Pierre Delanoë)
1966 թվական
  • Goualante 67 (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Du moment que (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Je prendrai tout (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
  • Ça fait du bruit) (հեղինակներ H. Contet и Aimé Barelli)
1967 թվական
  • Boum badaboum (հեղինակ՝ Serge Gainsbourg; երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն և գերմաներեն տարբերակները)
  • Je saurai bien me faire aimer (հեղինակներ՝ Guy Magenta և Vline Buggy)
  • Il faut dire (հեղինակներ՝ Michel Jourdan, Joss Baselli, Armand Canfora, երգի ֆրանսերեն, անգլերեն, իտալերե և գերմաներեն տարբերակները)
  • Le garçon d’Ostende (հեղինակներ՝ Aimé Barelli և Pierre Delanoë)
  • Si j’ai rêvé (հեղինակներ՝ A. Izola և Christian Sarrel)
  • Chanson folle (A strange song) (հեղինակներ՝ Ship Taylor և Claude lemesle)
1968 թվական
  • Dégourdis-toi
  • Cette chanson-là nous ressemble
1970 թվական
  • On s’aimera (հեղինակներ J. Demarny и F. Fumiére)
  • Papy (հեղինակներ C. Level и C. Morgan)
1971 թվական
  • Cours après moi (հեղինակներ Ralph Bernet и Claude Morgan)
  • Colin Maillard (հեղինակներ Charles Level, Yvon Ouazana и Jean-Pierre Festi)
1980 թվական
  • Viens dans ma farandole
  • C’est bête mais je pars
1995 թվական։

Թողարկվել է Elle et moi : Minouche Barelli chante Lucienne Delyle ալբոմը, որտեղ Բարելին կատարել է իր մոր երգերը։ 2000 թվականին ալբոմը վերաթողարկվել է։ Նրա մեջ մտել են հետևյալ ստեղծագործությունները՝

  • Ca marche
  • Mon amant de St Jean
  • Sur les quais du vieux…
  • Toi, c’est vrai
  • C’est un gars
  • Merci Paris
  • Le tango nous invite
  • Elle et moi
  • Java
  • Pour lui
  • Un ange comme ça

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.lesgensducinema.com/affiche_acteur.php?mots=Barelli&nom_acteur=BARELLI%20Minouche&ident=115692&debut=0&record=1&from=ok
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Billboard. May 21, 1966
  4. Billboard. July 2, 1966
  5. 5,0 5,1 5,2 van Gorp, Edwin. (2004 թ․ փետրվարի 27). «Monaco 1967 participant Minouche Barelli died» (անգլերեն). Esctoday.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
  6. Billboard. Juny 29, 1968

Արտաքին հղումներ խմբագրել