Մինիտմեններ (անգլ.՝ Minutemen, minute, «րոպե» + men, «մարդ»), հյուսիսամերիկյան գաղութարարների աշխարհազորն է։ Առաջացել են 17֊րդ դարում տեղաբնիկների, հանցագործների և այլ գաղութային պետությունների զորքերի, հետագայում Անգլիայի զորքերի հետ պայքարելու համար։ Մասնակցել են ԱՄՆ֊ի ազտագրական պատերազմին և հաջորդ այլ իրադարձություներին։ Մինիտմեների զորքն ուներ 13 հազար զինվոր։ Զորքի մեջ մտնում էին երիտասարդ ֆերմերները (30 տարեկանից սկսած)։ Հարձակման լուրի հետ աշխարհազորն արագ (1 րոպեում) շարվում է, այստեղից էլ ծագել է նրանց անունը։ Մինիտմենների ստաղծման հիման վրա կառուցվել է մայրցամաքային զորքը։ Նաև նրանց պատվին անվանվել է ամերիկյան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

Կամավոր Լենգսիկտոնից ֊ Ջոն Պարկերին նվիրված հուշարձան

1960-ական թվականներին ԱՄՆ֊ում ստեղծվել է ոչ պետական, համարյա անօրինական կազմակերպություն նման անունով։ Այս կիսառազմականացված խումբը նպատակ է հետապնդում վերացնել Միացյալ Նահանգների տարածքում «կոմունիզմին» աջակցող բոլոր ուժերը։

Խաղերում խմբագրել

Fallout 4 համակարգչային խաղում կա ֆրակցիա նման անունով, ստեղծված օրիգինալ կազմակերպության պատկերով։

Sid Meier’s Civilization V համակարգչային խաղում մինիտմեները Նոր ժամանակների եզակի միավորներ են։

Արտաքին հղումներ խմբագրել