Մինիլուսինները Սատուրնի արբանյակներ են, գտնվում են մոլորակի օղակներում և այնքան փոքր են, որ չեն կարող իրենց ուղեծիրը մաքրել օղակների նյութից։

Ա օղակում հայտնաբերված առաջին չորս մինիլուսինների վայրը
400 մ տրամագծով Մինիլուսին Էրհարթը Էնկեյի ճեղքի մոտ՝ Ա օղակում
Էրհարթի մեկ այլ պատկեր

Սատուրնի արբանյակների այս նոր տեսակը հայտնաբերվել է Կասինիի ապարատի կողմից։ ՆԱՍԱ - ի ներկայացուցիչների խոսքով ՝ շուրջ 100 մետր չափի բեկորները պտտվում են հենց մոլորակի օղակների մեջ։ Մասնագետների կարծիքով, օղակների ներսում նման արբանյակների քանակը կազմում է մոտ 10 միլիոն[1] :

Մինիլուսինները օղակներից նյութ են ձգում։ Միևնույն ժամանակ, ըստ Կեպլերի երրորդ օրենքի, օղակի բեկորները, որոնք տեղակայված են մինիլուսնի ուղեծրի ներսում, ավելի մեծ անկյունային արագություն ունեն, քան բուն մինիլուսինը, իսկ դրսում ՝ ավելի փոքր։ Այս երկու երևույթների փոխազդեցությունը ստեղծում է «պտուտակ», որը հստակ տեսանելի է մինիլուսինի մոտակայքում, այդ պատճառով էլ նրանց անվանում են ավիացիայի պիոներների անուններով[2]։

Մինիլուսինների ցուցակ խմբագրել

Անուն Ուղեծրի մեծ կիսաառանցքը, կմ Համանուն
Էրհարտ 133 797.840 Ամելիա Էրհարտ
Պոստ 133.803.99 Ուիլի Փոստ
Սիկորսկի 133,885.0475 Իգոր Սիկորսկի
Քերթիս 133.909,36 Գլեն Քըրթիս
Լինդբերգ 133.970.69 Չարլզ Լինդբերգ
Ռայթ 134,080.03 Ռայթ եղբայրներ
Քինգսֆորդ Սմիթ 134.336.9350 Չարլզ Քինգսֆորդ-Սմիթ
Հինքլեր 134.474.639 Բերտ Հինքլեր
Սանտոս-Դյումոն 134,524.6067 Ալբերտո Սանտոս-Դյումոն
Ռիխթոֆեն 134,778.83 Մանֆրեդ ֆոն Ռիխտոֆեն
Բլերիո 134,912.2452 Լուի Բլերիո
S / 2010 S 2 ≈136 540

Պատկերասրահ խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. «Аппарат Cassini открыл новый тип спутников Сатурна». Астронет.
  2. Propeller Moonlets in Saturn’s Rings Արխիվացված 2016-08-21 Wayback Machine. (անգլ.)

Գրականություն խմբագրել