Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան

Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան, էներգետիկ խոշոր կառույց Ադրբեջանի Հանրապետության Մինգեչաուրի շրջանի համանուն քաղաքի մոտակայքում՝ Կուր գետի վրա։ Հիդրոէլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 1945 թվականին։ Շահագործման է հանձնվել 1955 թվականին։

Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան
Տեսակլցվող ամբարտակ և հիդրոէլեկտրակայան
Երկիր Ադրբեջան
ՏեղադրությունՄինգեչաուր
Բացման ամսաթիվհունվարի 10, 1954
Շահագործման սկիզբ1954
ՍեփականատերAzerenerji?
ՕպերատորAzerenerji?
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsԿուր գետ
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն424 մեգավատտ[1]
Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Ադրբեջանում
Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայան

Նկարագիր խմբագրել

Հիդրոէլեկտրակայանի հզորությունը 359 Մվտ է (6 տուրբին)։ Էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը 1350 միլիոն կվտ.ժ է։ Հիդրոհանգույցի մեջ մտնում են հողային ջրաբերուկ ամբարտակը՝ 80 մ բարձրությամբ (այս տիպի ամբարտակներից աշխարհում ամենաբարձրը), 1550 մ երկարությամբ և 15.6 միլիոն մ³ ծավալով, մակերևութային և հատակային ջրնետները, ջրընդունիչը, առբերիչ ջրտարները, ամբարտակային տիպի ՀԷԿ-ը, ջրտար ջրանցքը։ Ամբարտակը առաջացնում է Մինգեչաուրի ջրամբարը։ Էլեկտրաէներգիան հաղորդվում է 330, 220 և 110 կվ լարման գծերով։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 557